ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին քվեարկելիս չի կաշկանդելու այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի թեկնածուն Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների վճիռները կայացրած դատավորն է։
Պատգամավորը որոշ մանրամասներ է հայտնել օրերս տեղի ունեցած փակ նիստից ու շեշտել՝ իր հարցի պատասխանը թեկնածու Վահրամ Ավետիսյանը տվել է։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե չի բացառվում՝ իրենք էլ փողոց փակելով իշխանափոխություն անեն, նշում է՝ չգիտի, թե ովքեր են Քոչարյանի աջակիցները ու հետաքրքրությամբ սպասում է «թեժ աշնանը»։ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումներին ու մասնավորապես նրա այն հայտարարությանը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել, իշխանական պատգամավորը նշում է․ «Վանեցյանի մեկնարկը ավելի տրագիկ չէր կարող լիներ․ նրան նույնիսկ քաղաքական հետապնդման ենթարկելը ձանձրալի գործ կլներ»։