Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հասկացա, որ ոչ մի ամփոփման, ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա. Ռոմանոս Պետրոսյան

Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` ամփոփելով իր գործունեությունը մարզպետի կարգավիճակում:

«Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ.

Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։

Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս իմ սիրելի Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետվողական. իմ ամենօրյա հանդիպումները, քաղաքացիների ու տնտեսվարողների ընդունելությունները, աշխատանքային այցերը եւ բոլոր որոշումներն ու նախաձեռնությունները լայնորեն լուսաբանվել են մեր պաշտոնական էջերով ու լրատվամիջոցներով՝ թե’ վերջիններիս նախաձեռնությամբ եւ թե’ մեր կողմից տարածվող մամլո հաղորդագրությունների հիման վրա։

Եւ այժմ, երբ ՀՀ վարչապետի առաջարկով՝ մեծագույն պարտքի ու պատասխանատվության գիտակցումով ստանձնեցի ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարի կարգավիճակը, Կոտայքում իմ գործունեության՝ համեմատաբար կարճ, բայց գերհագեցած ու բովանդակալից շրջափուլի լավագույն ամփոփումը համարելու եմ #ԷտալոնայինԿոտայք ունենալու տեսլականիս միտված՝ արդեն այս տարեվերջին ու մյուս տարվա ընթացքում շահագործման հանձնվելիք նորակառույց ու վերակառուցված շուրջ մեկուկես տասնյակ մանկապարտեզների հարկի ներքո մեր փոքրիկների անհոգ ու երջանիկ ժպիտը, շուրջ մեկ տասնյակ հիմնանորոգված մշակույթի տներում՝ մեր պատանիների ու պարմանուհիների գեղագիտական դաստիարակության լայն հնարավորությունների իրացումը, մարզի մի շարք բուժկենտրոններում՝ հիմնանորոգված վիրահատարանների ու հիվանդասենյակների (այդ թվում՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության երկհարկ կապիտալ նորոգված մասնաշենքի) պատերի ներքո որակյալ ու բարձրակարգ բուժծառայությունների հասանելիությունը, եւ վերջապես, մարզի բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ՝ 90), ավելի քան 700մլն ՀՀԴ արժողությամբ՝ կենտրոնական ջեռուցման համակարգերի, մարզադահլիճների, սանհանգույցների, տանիքների ու համակարգչային դասասենյակների կապիտալ հիմնանորոգման արդյունքում՝ ավելի’ որակյալ ու ավելի’ արժանապատիվ հանրակրթության իրավունքի իրացուման հնարավորությունը եւ այլն, եւ այլն…

Դե իսկ հիմնանորոգված ու բարեկարգ ներմարզային ու միջհամայնքային ճանապարհներով շարունակելու ենք բոլորս այցելել Կոտայք. #ԷտալոնայինԿոտայք։

Սիրելինե’րս,

Այժմ եկել է նոր ու ավելի լայն հարթությունում գործելու ժամանակը, եւ բնականաբար, իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ #Օրենքի_գերակայություն եւ #Իրավահավասարություն։

Ու այսուհետ եւս, ներդնելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս եւ ներուժս՝ Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ունենալու ավելի’ երաշխավորված, ավելի’ պաշտպանված, գիտելիքահենք կառավարման ու հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող #Շրջակա_միջավայր…

Ի գո’րծ.

Հանուն Հայաստանի Հանրապետության,

Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու»։

https://www.facebook.com/photo.php?fbid=3454295691256345&set=a.510710968948180&type=3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում