Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Կարտոֆիլի լավագույն բերքն այս տարի կլինի Հայաստանում

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է, որ այս տարի սպասվում է կարտոֆիլի բարձր բերքատվություն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ տարին հաջողված է հատկապես կարտոֆիլի և կաղամբի մշակման համար և առաջիկայում արդեն բերքն այնքան առատ է լինելու, որ հնարավոր կլինի  դրանով ապահովել ոչ միայն  ներքին սպառման շուկան, այլ նաև մեծ ծավալով արտահանել:

«Բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այս ամիսներին մեկնած էին լինում  արտագնա աշխատանքի, այս տարի հայտնի  պատճառներով  չկարողացան գնալ և այժմ զբաղված  են կարտոֆիլ ու կաղամբ մշակելով։ Մեր իմացած ֆերմերների հողակտորները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ սպասվում է լավ բերքատվություն, հատկապես Ազատավան համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի ու Շիրակի  մի շարք  համայնքներում: Եթե հաշվի առնենք նաև եղանակային պայմանները, որ  չենք ունեցել կարկտահարություն, չենք ունեցել ցրտահարություն, ապա այս առումով ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ֆերմերներն  այս տարի կարտոֆիլի բավականաչափ ցանքատարածություններ են նաև ավելացրել, ինչը մեր գյուղատնտեսության բարելավման  օգտին  է»,- ընդգծեց  Բերբերյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ տարածաշրջանում կարտոֆիլի լավագույն բերքն այս տարի կլինի Հայաստանում։

«Մեր  ֆերմերներն այս տարի ապահովված են լավագույն տեսակի սերմացուով, իսկ հաջորդ տարի, իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի  այս տեմպն ավելացնենք։ Համեմատաբար պասիվ աշխատած ֆերմերը կստանա ամենաքիչը 12 տոննա բերք, բայց դա էլ վատ ցուցանիշ չէ:

Բայց ուզում եմ շեշտել, որ սա բացառապես  մեր կազմակերպության աշխատանքի արդյունքն է, մեր թիմը շատ լավ է աշխատել  ու  թող  ոչ մի չինովնիկ չփորձի, հանկարծ, ասել, որ իրենք են սա արել, որ իրենք են գյուղատնտեսության մասին մտածում: Մենք օգնել ենք ֆերմերներին նաև պարարտանյութ և սերմացու ձեռք բերելու հարցում, բացի այդ՝  հիմա  մեր միավորումը բանակցությունների մեջ է նաև Մոսկվայում գտնվող մի սուպերմարկետի ցանցի ղեկավարության հետ և շուտով արդեն նրանց հետ պայմանագիր կկնքենք՝   հինգ  հազար  տոննա բերք արտահանելու պայմանով»,- տեղեկացրեց  Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է գնին, ապա վերջինս նշեց, որ կարտոֆիլի գինն այս տարի  կլինի 180-200 դրամի սահմաններում՝ կախված որակից: Նրա խոսքերով՝ լավ աշխատանքի դեպքում կարող ենք ունենալ  ընդհուպ  տասը հազար տոննա բերք:

«Այս տարի մենք ընդհանրապես չենք ունենա կարտոֆիլի ու կաղամբի կարիք, վարունգը նույնպես լավ արդյունք է ապահովում, անգամ ավելցուկ կարող ենք ունենալ ու վերամշակող  կազմակերպություններին հանձնել, բայց աշնանը մեծ վտանգի տակ է, օրինակ,  խաղողի բերքը: Կառավարությունը պետք է լրջորեն մտածի այս ուղղությամբ ու աջակցի խաղողագործներին: Բացի դրանից, այս տարի՝ համեմատած մյուս տարիների, պտուղների և ցորենի մասով բերքատվությունը անկում է ապրել  3 անգամ: Ահա այստեղ վիճակն արդեն լավ չէ. մեկ հեկտար հողից ստացվել է մեկ տոննա ցորեն, որը խայտառակ ցուցանիշ է: Աշնանը նաև մսի գնաճ է սպասվում, որովհետև անասնակերի խնդիր ունենք և այլն և այլն, այսինքն՝ կան մի քանի ուղղություններ, որոնց մասով կառավարությունը պիտի աշխատի, պիտի գյուղացիներին օժանդակի, պիտի սուբսիդավորման հարցը  հավուր պատշաճով լուծի, մինչդեռ  սրա փոխարեն ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկում: Աշխատող մարդկանց համար ոչ փակ սահմաններ կան, ոչ էլ հիվանդություն, դրա մասին մենակ անբաններն են մտածում»,- եզրափակեց  մեր զրուցակիցը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում