Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Լոռու մարզում 21-ամյա երիտասարդը դանակի 17 հարվածով սպանել է 46-ամյա ծանոթին, հրկիզել է սպանվածի դին ու առանձնատունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  Պուշկինո գյուղում կատարված սպանության քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում:

Գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ և սպանության շարժառիթը:

Պարզվել է, որ Լոռու մարզի 21-ամյա բնակիչը մինչև  ժամկետային զինվորական ծառայության անցնելը գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում:

Այդ ընթացքում երիտասարդն ու գործատուն շփվել են, հեռախոսազրույցներ են ունեցել: Շփումները շարունակվել են նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում:

Երիտասարդի զորացրվելուց հետո՝  2019 թվականի օգոստոսի 17-ին, Վանաձորի բնակիչը նրան իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, նրանք ալկոհոլ են օգտագործել:

Հացկերույթի ընթացքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև:

Վիճաբանության ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Երիտասարդը, գտնվելով լարված վիճակում, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 17 հարված է հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին ու սպանել է նրան:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդը բենզին է լցրել դիակի վրա և այրել է՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիոն 254 հազար  ՀՀ դրամի գույքային վնաս:

Հրկիզումից հետո երիտասարդը դիմել փախուստի:

Դեպքի վայրից հեռանալուց հետո նա լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել է հագուստը, կրկին վերադարձել է գետի ափ, արյունոտ հագուստը նետել է գետը, որից հետո եղբոր հետ գնացել է այրվող առանձնատան մոտ ու հետևել է, թե հրշեջ-փրկարարներն ինչպես են մարում հրդեհը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու հրկիզման միջոցով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու  համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում