Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, խոսելով երկու հետհեղափոխական տարիների մասին: Այս և այլ թեմաների մասին ավելի մանրամասն «Առաջին լրատվական»-ի հետ զրուցել է քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանի և Հայկ Սուքիասյանի հետ։
Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական: