Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Հարավային Կովկասում որևէ կերպ ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, ո՛չ էլ Արևմուտքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

– Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը: Արդյոք այստեղ վտանգ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Ի վերջո, Տավուշի դեպքերը արդյոք պե՞տք է հանգեցնեին այդ խնդրին:

– Կարծում եմ՝ սա միանգամայն տրամաբանական քայլ է, որը բխում է Հայաստանի անվտանգության պահանջներից, և այս առումով միանգամայն հասկանալի պետք է լինի նաև միջազգային հանրության համար։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում կատարվող տեսչական այցերին թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ցանկալի չէ՝ հաշվի առնելով վերջին զարգացումներում Թուրքիայի կողմից ցուցաբերված վարքը։ Ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունները, այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան կոնֆլիկտի անուղղակի կողմ է, և, հետևաբար, թուրք տեսուչների ներկայությունը Հայաստանում ցանկալի չէ։ Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական է և հասկանալի մեր միջազգային գործընկերների համար։

– Արդյոք պե՞տք էր գնալ նման սրացման, թե՞ ոչ:

– Ես չեմ կարծում, որ սա պետք է գնահատել իբրև սրացում, համենայնդեպս հայկական կողմից։ Իրավիճակը սրում է հենց Թուրքիան՝ Ադրբեջանին իր ակտիվ աջակցության միջոցով։ Հայաստանի գործողություններն ընդամենը պատասխանն են Թուրքիայի քայլերի։

– Կա տեսակետ, որ թուրքական կողմից ՀՀ տարածքում տեսչական այցերի կասեցումը հենց այն է, ինչ ռուսներին է պետք, և պետք չէր նման տոտալ մերժման գնալ, որ պետք է գտնել Թուրքիայի հետ աշխատելու ձևը: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, այստեղ չկա՞ ռացիոնալության հատիկ։

– Ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որտեղ պետք է փնտրել ինչ-որ երրորդ կողմեր, և տեսնել հեռու գնացող դավադրություններ։ Իրականում շատ պարզ իրավիճակ է։ Մենք չլուծված խնդիր ունենք Ադրբեջանի հետ, որն Ադրբեջանը փորձում է լուծել ռազմական շանտաժի ճանապարհով։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտության ոլորտում, այլև ռազմական ոլորտում։ Բնական է, որ այդ պայմաններում թուրքական տեսուչների ներկայությունը Հայաստանում ցանկալի չէ։ Եթե Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են Հարավային Կովկասում թուրքական ռազմական ներկայությունը սահմանափակելու հարցում, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է հենց նրա շնորհիվ, որ մենք ունենք ընդհանուր շահեր անվտանգության ոլորտում։ Միևնույն ժամանակ կարևոր է շարունակել աշխատանքը տարածաշրջանի մյուս երկրների հետ, մասնավորապես Իրանի, որը ևս շահագրգռված կողմ է այդ հարցում։ Նաև կարևոր է աշխատել ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ ներկայացնելով նրանց Թուրքիայի քայլերի անթույլատրելիությունը։ Այս առումով, իրականում Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Հարավային Կովկասում որևէ կերպ ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, ո՛չ էլ Արևմուտքին, և այս առումով մենք աշխատանքի լայն դաշտ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում