Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախապատրաստվող գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի։
«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։ Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- ասաց Վանեցյանը։
Վանեցյանը մի փոքր մանրամասնեց, թե ինչ գործի մասին է խոսքը. «2018 թվականին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ,ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու»: