Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսի ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենը նշանակում է, որ շանս ունենք ջարդելու համաճարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը։ Վարչապետը նշեց, որ բոլոր վայրերում պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները։