Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 963 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 15 մարդ, այսպիսով, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5․645-ի։ Մեկ օրում առողջացել է 1092 հիվանդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 211.561։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․982 և մահվան 5․645 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 665.383-ի։