Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ մարդկությանը կորոնավիրուսի միայն մեկ ալիք է սպառնում, որը կունենա աճման և նվազման միտումներ: Նման կարծիք է հայտնել կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հարիսը հայտարարել է, որ Երկիրը բախվել է կորոնավիրուսի «մի մեծ ալիքի», որը «մի փոքր բարձրանալու է և իջնի»:
Նա նաև հերքել է այն պնդումները, որ շոգ եղանակի պատճառով ամռան ամիսներին վարակը կնահանջի և հիշեցրել է, որ կորոնավիրուսը նման չէ գրիպին, որը սեզոնային տարածման միտում ունի:
Նախորդ օրը The Guardian պարբերականը գրել էր, որ Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Օրինակ, Բելգիայի կառավարությունը նախազգուշացրել է, որ երկիրը կարող է պարտադրված լոքդաունի գնալ՝ վարակի դեպքերի զգալի աճի հետևանքով: Ֆրանսիայում առողջապահության նախարարը կոչ է արել ուժեղացնել զգոնությունը՝ երիտասարդների շրջանում վարակի դեպքերի կտրուկ աճից հետո: Բացի այդ, Գերմանիայում «խիստ անհանգստացած են» վերջին մի քանի շաբաթների ընթացքում COVID-19-ի դեպքերի աճով: