Friday, 26 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Եթե իշխող ուժը կողմ քվեարկի Վահրամ Ավետիսյանին, ուրեմն սա պարտադրված թեկնածու էր. հեղափոխությունը կավարտվի

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, հաջորդ թեկնածուին կառաջադրի ՀՀ նախագահը, երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի քանի տասնյակ մարդիկ դիմում են Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը: Առանցքային պատճառներից մեկն այն է, որ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, նախկինում զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի պաշտոնը, և, օրինակ, մարտիմեկյան տուժողի կարգավիճակ ունեցողներն ու նրանց պաշտպանները հայտարարում են, որ նա դակել է մարտիմեկյան գործի նախկինում եղած դատավճիռները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, նախկին քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանը և Գրիգոր Ոսկերչյանը:

Հարցը ոչ թե Վահրամ Ավետիսյանի մասնագիտական կարողություններին է առնչվում, այլ բարոյակա՞ն դաշտում է: Այս հարցին ի պատասխան՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Վահրամ Մարտիրոսյանի մասնագիտական կարողությունների մասին հասարակությունը տեղյակ է միայն իր գրառումներից. «ՍԴ դատավորի այս թեկնածուն շատ վատ ներկայացավ՝ հավակնոտ մարդու գրառումով: Բացի դրանից, նա իրեն քննադատողներին որակավորումներ տվեց, մարդկանց տեսակավորեց»:

Գրիգոր Ոսկերչյանը նշեց, որ Դավիթ Ավետիսյանը մի քանի տասնյակ դատավճիռներ է դակել՝ մարդկանց և նրանց ընտանիքներին ենթարկելով զրկանքների: «ՍԴ դատավորի թեկնածու ընտրելուց առաջ պետք է հաշվի առնել, թե թեկնածուն և իր ընտանիքը քանի ընտանիքի է զրկանքների ենթարկել: Հույս ունեմ, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չի հասնի ԱԺ քվեարկության փուլ»:

Արամ Բարեղամյանն ընդգծեց, որ հանրությունը նոր ձևավորվող ՍԴ-ից մեծ ակնկալիքներ ունի և ՍԴ դատավորներից բարձր պահանջներ ունի, մինչդեռ այս թեկնածուն չի բավարարում այդ պահանջները…

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ եթե իշխող ուժը կողմ քվեարկի Վահրամ Ավետիսյանին, ուրեմն սա պարտադրված թեկնածու էր. հեղափոխությունը կավարտվի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում