Իրանում ադրբեջանցիները հակահայկական ցույցեր են կազմակերպել Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց, ինչպես նաև՝ Ուրմիա քաղաքի Աթայի պողոտայում։
Իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։
Ոստիկանությունը և Հեղափոխության պահապանների կորպուսը միջամտել և կանխել են հակահայկական միջոցառումների անցկացումը։ 15 ադրբեջանցի ցուցարար կալանավորվել և տեղափոխվել է նշված քաղաքների բանտեր։