Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանական ագրեսիան չշրջանցեց նաև Թուրքիան. հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել

Տավուշյան իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական բախումներից զերծ չմնաց նաև Թուրքիան։ Ադրբեջանական ագրեսիան չի շրջանցել նաև Թուրքիայում ապրող հայերին։ Օրերս Ստամբուլում հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Պատճառը ղարաբաղյան հակամարտության մասին խոսակցությունն է եղել: Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Նա Թուրքիայի ներքին գործերի նախարարության ուշադրությունն է հրավիրել տեղի ունեցածի վրա: «Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,- ասել է Փայլանը:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ այսպիսի միջադեպեր միշտ կարող են պատահել, այսպիսի միջադեպերն ամենուր են՝ սկսած Մոսկվայից մինչև ԱՄՆ և եվրոպական այլ քաղաքներ: «Շատ երկրներում, որտեղ կա հայկական սփյուռք, կա նաև ադրբեջանական սփյուռք, հարձակողական դիրք ունի ադրբեջանական կողմը։ Պոլսո միջադեպը հենց այդպիսին էր, մի քանի հոգի հայ երիտասարդի վրա հարձակվեցին, հետո այդ երիտասարդին հաջողվեց փախչել»,- հավելեց Էստուկյանը։

Անդրադառնալով Գարո Փայլանի՝ Թուրքիայի ՆԳՆ դիմելուն՝ Էստուկյանը նշեց, որ եթե ոստիկանները մինչ այս պահը չեն զբաղվել այս գործով, դժվար թե բացահայտվի։ Ավելին՝ Էստուկյանը մտահոգիչ է համարում այն, որ հայաստանցին Թուրքիայում ոստիկանության հետ խնդիր ունենա, քանի որ հայաստանցիները Թուրքիայում հիմնականում անլեգալ են, ուստի հայաստանցիները ստիպված են զգույշ լինել Թուրքիայում, քանի որ կարող են արտաքսվել։

«Պարզապես Փայլանը պատասխանատվություն է դնում ՆԳՆ-ի վրա, որպեսզի նման դեպքերը կանխվեն»,- ասաց նա։

Կորոնավիրուսի պատճառով շատ հայեր վերադարձան Թուրքիայից, սակայն քիչ չեն նաև Թուրքիայում մնացածները. «Վերադարձել են նրանք, որոնք գործազուրկ դարձան, իսկ նրանք, որոնք այստեղ են, կմնան։ Վիճակագրություն չկա, բայց գիտենք, որ նրանց որոշ հատվածը անգործ է մնացել»։

Էստուկյանը նշեց, որ հայ-ադրբեջանական բախումների հիմնական պատճառը ԼՂ հիմնախնդիրն է։ Ավելին՝ Տավուշի վերջին դեպքերը թուրքական և ադրբեջանական մամուլում բոլորովին այլ կերպ մեկնաբանվեցին: «Տավուշի դեպքերը մեկ անգամ էլ օրակարգ բերեցին այսպիսի հարցեր։ Գիտենք, որ ադրբեջանցիները կարողացան իրենց համայնքին համոզել, որ առաջինը հարձակվել են հայերը, Թուրքիայում էլ այդպիսի տեղեկատվության պակաս չկա, իսկ մեր ազդեցության դաշտը շատ ավելի նվազ է, քանի որ նրանց ԶԼՄ-ները իշխանության հաշվին են գոյատևում և մեծ լսարան ունեն»,- հավելեց Էստուկյանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե պատրաստ է Ալիևին աջակցել ցանկացած հարցում՝ Էստուկյանը նշեց, որ հիմա Էրդողանի՝ վերջին տարիների որդեգրած ռազմավարությունը բախումներ հրահրելն է, ինչը տեսնում ենք՝ Միջին Արևելքի յոթ երկրներում զինված միավորումներ ունի, և չի բացառվում, որ Էրդողանի այդ արկածախնդրությունը հասնի մինչև կովկասյան երկրներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում