Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով «ընկերներին, բարեկամներին և համակիրներին» և արձագանքել իր թեկնածության շուրջ հնչած կարծիքներին.«Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին: Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա»: Ապա ՍԴ դատավորի թեկնածուն որակավորել և տեսակավորել է դրանց հեղինակներին, «քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշներն ու բարոյական կերպարը»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ: