Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքից, ԱՄՆ Կոնգերսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆըրնի նշանակման հարցը, քանի որ այդպես է պահանջել սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
Սենատոր Ջոն Քերին ասել է, որ Հեֆըրնի նշանակման ժամկետը հետաձգվել է, ինչը սովորական է սենատորների համար, որոնք ցանկանում են ավելի շատ ժամանակ ունենալ՝ ուսումնասիրելու նրանց պատասխանները վերջին լսումների ժամանակ: