Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին

Լոնդոնում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված հայ զինծառայողների

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի  է ունեցել  ոգեկոչման արարողություն` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների հեևանքով զոհված հայ զինծառայողների։

Հայ Առաքելական եկեղեցու  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշել է, որ աղոթքները նվիրված էին խաղաղությանը և համերաշխությանը առ Հայրենիք և առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորների պաշտպանության և անվտանգությանը:

«Այժմ, երբ յուրաքանչյուր աղոթքով պիտի մոմ վառենք Հայոց Սուրբ Նահատակաց այս Խաչքարի մոտ, և Աստծուց հայցենք խաղաղություն մեր երկրի համար, եկեք մեր ուխտը նորոգենք առ մեր հայրենին, և վերստին հաստատենք, որ մենք դեմ ենք բռնությանն ու պատերազմին: Այլև կողմնակից ենք խաղաղության, արդարության եւ համերաշխության ՝ հիշելով և հիշեցնելով, որ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»… խոսքեր, որ ոչ այսօր են ասուել, ոչ էլ երեկ կամ հարյուր տարի առաջ: Սրանք խոսքեր են, որ հնչել են Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի շուրթերով առավել քան երկու հազար տարիներ առաջ, երբ աշխարհի երեսին չկային շատերի անունները»,-դիմելով ներկաներին՝ իր խոսքում նշել է թեմակալ առաջնորդը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմահ հիշատակին: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր և փորձեր, Կիրակոսյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն եւ չտրվել որևէ սադրանքի:

Պատարագին հաջորդել է ՀՄԸՄ-ի երիտասարդ անդամները երթը, հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաև հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը՝ «Ախթամար» համույթի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում