Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

800 հազար դոլար՝ «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի արդյունքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավի արդյունքները:

Արդյունքների մասին ինֆորմացիան հրապարակվել է հիմնադրամի կայքում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, այս տարվա մարտի 18-ից նախաձեռնել էր «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության սերտ համագործակցությամբ։

Հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է 800. 030 ԱՄՆ դոլար, որից 695. 244­ն արդեն ուղղվել է մեծաքանակ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։

Հիմնադրամից տեղեկացրել են, որ ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։ Մնացյալ գումարը ևս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը:

Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնել աշխարհի 18 երկրներից միացած ավելի քան 1 000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին և բոլոր գործընկերներին՝ վստահության և շարունակական աջակցության համար։

Հիմնադրամն իր կայքում հրապարակել է նաև ֆինանսական հաշվետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում