Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները

Սփյուռքում իրավիճակն այդ աստիճանի չէ, և նույնիսկ վերահսկելիության խնդիր գոյություն չունի․ Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վերջին օրերին ԱՄՆ-ում ևս բախումներ եղան հայերի ու ադրբեջանցիների միջև: Որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիների հարձակումներից երկու հայ աղջիկ է տուժել:

– ԱՄՆ-ում միայն մեկ բախում է տեղի ունեցել, դա եղել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում: Բախման հետևանքով կան ձերբակալվածներ, քրեական գործեր են հարուցվել: Իսկ ամենավառ հակահայկական դրսևորումը տեղի ունեցավ 2 օր առաջ՝ գիշերը, երբ Սան Ֆրանցիսկոյի հայկական տարրական դպրոցներից մեկը վանդալիզմի էր ենթարկվել: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ ներխուժել էին և դպրոցի տարածքում հակահայկական, ադրբեջանամետ գրառումներ էին արել: Դրանից բացի, այլ միջադեպեր չկան, այնպես որ՝ իրավիճակն այդ աստիճանի չէ, և նույնիսկ վերահսկելիության խնդիր գոյություն չունի: Համոզված եմ՝ ոստիկանական մարմինները կհետաքննեն նաև վանդալիզմի դեպքը, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Մենք տեսնում ենք, որ բախումներն անվերահսկելի են Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում: Որպես Սփյուռքի հանձնակատար, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս  պետք է արձագանքեն տվյալ երկրի իշխանությունները, որքանո՞վ է այդ արձագանքը համարժեք, ի՞նչ կոչով պետք է հանդես գա ՀՀ իշխանությունը:

– Քանի որ այս ամենը տեղի է ունենում ինքնիշխան պետությունների տարածքում, բնական է, որ Հայաստանի տարբեր մարմինների ներգրավվածությունն ինչ-որ չափով սահմանափակված է: Մենք, իհարկե, դեսպանատների միջոցով պետք է համագործակցենք տեղի իշխանությունների հետ, որպեսզի բոլոր նման դրսևորումները կանխվեն, իսկ եթե տեղի են ունեցել, մեղավոր անձինք պատիժ կրեն: Բայց քանի որ այդ տարածքի վերահսկողությունը Հայաստանի ձեռքում չէ, հետևաբար չենք կարող ամեն բան մեր ձեռքը վերցնել: Մենք պետք է քաջալերենք, որ համայնքում գործող կառույցները, ակտիվ անհատները մասնակցեն այս բոլոր գործընթացներին: Նրանցից շատերը հենց այդ պետությունների քաղաքացիներ են և կարող են իրենց ճնշումը բանեցնել իրենց իշխանությունների վրա, որպեսզի այնտեղ ապահովեն համապատասխան մակարդակի պաշտպանվածություն հայերի համար: Խոսքը միայն ֆիզիկական պաշտպանվածության մասին չէ: Մենք Ռուսաստանում ականատես եղանք, թե ինչպես են ադրբեջանցի գործարարները բացահայտորեն խտրական ձևով մոտենում բիզնեսին, երբ հայկական ապրանքը չեն վաճառում, խանութներից հանում են: Ես համոզված եմ, որ Ռուսաստանում կա համապատասխան օրենսդրություն, որն արգելում է նման բաները: Հետևաբար մեր համայնքը պետք է իր ուժերը լարի, ներգրավի լավ իրավաբանների և կարողանա հետամուտ լինել իր պահանջներին: Բացի այդ, մենք բնականաբար տնտեսական համագործակցության մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ: Այսինքն՝ մենք մաս ենք կազմում ԵԱՏՄ-ին, և համոզված եմ, որ հայկական համարանիշներով ավտոմեքենաների արգելումը այս կամ այն տնտեսվարողի տարածք, ինչ-որ պայմանագիր կամ պայմանավորվածություն է խախտում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այսինքն՝ մի քանի ձևեր ունենք պայքարելու այս ամենի դեմ և դրանք բոլորը պետք է օգտագործենք: Շատերը կարող են ասել՝ մեզ վրա հարձակվում են, դուք ուզում եք ինչ-որ բանակցություններ վարել, և դա ակտուալ է: Այո, ինքնապաշտպանության իրավունքը մեզնից ոչ ոք չի խլել, այսինքն՝ երբ ասում ենք՝ զուսպ եղեք, դա չի նշանակում, որ ասում ենք՝ մի պաշտպանվեք: Եթե ձեզ անպաշտպան են թողել, բնական է, որ պետք է ինքնապաշտպանվեք: Բայց ամեն գնով պետք է խուսափել սադրանքներից, որովհետև ադրբեջանցիները հենց դա էլ ուզում են:

Հայաստանի պետական համակարգում աշխատելու ցանկություն են հայտնել ավելի քան 800 սփյուռքահայ երիտասարդներ: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ ոլորտներում և ինչպե՞ս եք հավաքագրել նրանց:

– Բացառությամբ պաշտպանության նախարարության,  համարյա բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները իրենց հայտերն են ներկայացրել մեր խնդրանքով, թե ինչ կարիքներ ունեն, ինչ տիպի մասնագետների անհրաժեշտություն են զգում: Դրա հիման վրա, երբ մենք սկզբում հայտարարեցինք մրցույթ 20 տեղի համար, թվեցինք բոլոր այն բնագավառները, որտեղ մասնագետների անհրաժեշտություն կա այսօր: Ստացել էինք 80-ից ավելի հայտեր մեր նախարարություններից և գերատեսչություններից: Դրա հիման վրա սկսեցինք նաև թեկնածությունների ընտրության գործընթացը: 804 դիմորդներից ցուցակը մաղվեց, մնացին 250 լավագույնները: Հետո այդ 250-ից էլ ընտրեցինք լավագույն 130-ին և սկսեցինք ընտրել: Թողնելու ենք միայն 100-ին, որովհետև 100-ի ֆինանսավորում ունենք:

– Դիմողները տարբե՞ր երկրներից են:

– Այո, ամբողջ սփյուռքից են: Չափանիշը հետևյալն էր. պետք է միջազգային համբավ ունեցող համալսարան ավարտած լինեն և պետք է մագիստրոսի կոչում ունենան:

Նրանք պետք է անպայման գան Հայաստա՞ն, թե՞ հնարավոր է օնլայն տարբերակով աշխատեն:

– Ոչ, պետք է ֆիզիկապես գան Հայաստան: Իհարկե, կորոնավիրուսը շատ բաներ խառնեց իրար: Ծրագիրը պետք է մեկնարկեր հուլիսի 1-ին, բայց, բնականաբար, հուլիսի 1-ին Հայաստան մարդ բերելն անհնար էր: Հիմա նախատեսում ենք, որ սեպտեմբերի 1-ից սկսենք մեր ծրագիրը: Կարծում ենք, որ մինչ այդ ավելի հեշտ կլինի Հայաստան հասնելը: Մենք հասկանում ենք, որ թերևս բոլորը սեպտեմբերին չհասնեն, բայց սեպտեմբերից հոկտեմբեր պետք է բոլորն այստեղ լինեն:

Ո՞ր երկրի հայ համայնքի ներկայացուցիչներն են ամենաակտիվը եղել:

– Ավելի շատ կենտրոնանում ենք նրա վրա, թե որ երկրի համալսարաններն են ավարտած, քան թե որ երկրից են: Որովհետև շատերը կարող են լինել, ասենք, Լիբանանից, բայց ավարտած լինեն ամերիկյան հեղինակավոր համալսարաններ: Կարծես ակամա շեշտը ընկնում է արևմտյան երկրների վրա, քանի որ այնպես է ստացվել, որ լավագույն համալսարաններն Արևմուտքում են:

Դուք դեռ ժամանակ առաջ հայտարարել էիք, որ Լիբանանում շատ հայեր կային, որ Կովիդ-19-ից առաջ ցանկություն էին հայտնել վերադառնալու հայրենիք: Հիմա ի՞նչ աշխատանքներ են իրականացվում նրանց ապահով Հայաստան հասցնելու և որոշակի առումով նրանց կեցության հարցերը լուծելու համար:

– Վերադարձողների առումով, անշուշտ, ամենահրատապը Լիբանանն է, և ասեմ, որ առնվազն 2 ինքնաթիռ չարտերային չվերթով արդեն եկել է: Ասեմ նաև, որ բոլորը միակողմանի տոմսով են եկել: Արդեն սկսել են մարդիկ գալ, և սա շատ արդիական խնդիր է: Այս եկողները թերևս մի քիչ ավելի ֆինանսապես ապահով են, գրեթե բոլորը ՀՀ քաղաքացի են: Շատերն էլ բնակարաններ ունեն Հայաստանում: Բայց, իհարկե, բոլորն այդպիսին չեն լինելու, երբ Հայաստան հասնելու հնարավորություններն ավելի մեծ լինեն: Մենք ունենալու ենք մարդկանց ներհոսք, որոնք ամեն տեսակի սոցիալական խնդիրներ են ունենալու: Մեր գրասենյակը մեր գործընկերների, այդ թվում՝ Ազգային ժողովի հետ աշխատում է համակարգային փոփոխությունների վրա: Մենք ուզում ենք արմատական ձևով հայրենադարձության համար պայմաններ ստեղծել: Բայց Լիբանանի հարցը այժմեական է, հետևաբար հարց է ծագում, թե այս պահին ինչ կարող ենք առաջարկել: Ասեմ, որ տարբեր գործընկերների, ՀԿ-ների, պետական կառույցների հետ փորձում ենք փաթեթներ ստեղծել իրենց համար: Դեռ ընթացքի մեջ է այդ աշխատանքը: Ամեն անգամ, որ ինքնաթիռ է գալիս, մեր աշխատակիցներն օդանավակայանում են և բոլորին ինֆորմացիոն բրոշյուրներ են բաժանում, որ եթե խնդիրներ ունենան, դիմեն մեր գրասենյակ, որպեսզի կարողանանք այդ հարցերը լուծել: Արագ թափով պատրաստվում ենք՝ հասկանալով, որ մարդիկ գալու են և խնդիրներ են ունենալու:

– Նախքան կորոնավիրուսը Դուք բազմաթիվ անգամ եղել եք Ռուսաստանի հայ համայնքում: Հիմա այնտեղից ՀՀ իշխանությունների դեմ ուղղված հայտարարություններ են հնչում, խոսքը Մարգարիտա Սիմոնյանի, նրա ամուսնու և էլի որոշ մարդկանց մասին է: Ընդհանուր առմամբ, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են Ռուսաստանի հայերը դժգոհ ՀՀ իշխանություններից:

– Այդ մարդիկ իրականում ռուսաստանահայությունը չեն ներկայացնում և իրավունք չունեն խոսելու նրանց անունից: Այդ մարդիկ Հայաստանի հետ էլ իրականում շատ կապված չեն: Եթե կապված լինեին, այդքան անհաղորդ չէին լինի հայկական իրականությանը, կիմանային, թե ինչու է հեղափոխությունը տեղի ունեցել, ինչու է ժողովուրդը սիրում իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Գիտե՞ք, Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մեջ, որը շատ տիպիկ է ռեժիմի աջակից ուժերին, ամենամեծ  անհանգստությունն այն էր, որ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը: Այդ կնոջ մտքով չի անցնում հարց բարձրացնել, թե ինչո՞ւ 30 տարի Ռուսաստանն Արցախը չի ճանաչում: Փոխանակ դրա մասին խոսի, մեզ կշտամբում է, որ Հայաստանը Ղրիմը չի ճանաչել:

Այստեղ նույնիսկ ոչ մի բան պետք չի ասել, ամեն ինչ պարզ է: Այո, այսպիսի խմբեր էլ կան, որոնք չեն հավանում Հայաստանի նոր իրականությունը և կարող են շարունակել նույն ոճով: Նրանք չեն ներկայացնում ռուսաստանահայությունը:

Ռուսաստանահայությունը շատ բազմաշերտ է, նրանց ջախջախիչ մեծամասնությունը շատ ոգևորված է Հայաստանում փոփոխություններով: Շատերը դժգոհ են այդ փոփոխությունների դանդաղությունից, միգուցե աշխատանքի որակից: Սա շատ նորմալ է:

Բայց մարդիկ ուրախ են, որ փոփոխություններ են տեղի ունեցել և շատ ավելի դրականորեն են տրամադրված իրենց պատմական հայրենիքի ապագայի նկատմամբ, քան էին մինչև 2018 թվականը: Հետևաբար մենք պետք է պարզապես շարունակենք աշխատել մեր հայրենակիցների հետ, պետք է մի քիչ ավելի շատ լուսաբանենք մեր աշխատանքների ընթացքը Սփյուռքում: Այդտեղ կաղում ենք և կաղում ենք և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվն այն է, որ մենք չենք տիրապետում այն մամլո լծակներին, որոնց տիրապետում են նախկին ռեժիմը և այդ ռեժիմից ածանցյալ ու Սփյուռքում հիմնավորված ուժերը: Սուբյեկտիվն այն է, որ պետք է մի քիչ ավելի լավ աշխատենք: Ըստ երևույթին այդքան լավ չենք աշխատում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ուղղությամբ քայլեր են արվում: Ապագայում լուսաբանման աշխատանքը կառավարության մակարդակով շատ ավելի կազմակերպված է լինելու: Մենք, որպես պետություն, պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի և՛ ներսում, և՛ դրսում մեր հայրենակիցները ավելի արագ ու շոշափելի ձևով զգան այդ փոփոխությունների դրական արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում