Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում ցուցարարները հրկիզել են Ալամիդա շրջանի դատարանի շենքը:
«Ակտիվիստները հրկիզել են Ալամիդա շրջանի դատարանի շենքը: Խնդրում ենք խուսափել այդ տարածքից»,- Twitter-ում գրել է տեղի ոստիկանության դեպարտամենտը:
Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները հրավառություն են նետել իրավապահների վրա և կոտրել են մոտակա տների պատուհանները:
Օքլենդում հուլիսի 25-ին տեղի ունեցած ցույցերին մասնակցել է մոտ 700 մարդ: Նրանք վանդալիզմի գործողություններ են կատարել, քաղաքի կենտրոնական մասում նկատվել են տեղային հրդեհներ: Մի քանի ցուցարար ձերբակալվել է: