Monday, 13 05 2024
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00

«Сын за отца не отвечает. ապրիր քո կյանքը, մի՛ խառնվիր հայրիկիդ ճակատագրին». ակնարկ ՍԴ դատավորի թեկնածուին

Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Сын за отца не отвечает – ինչպես գիտենք, Ստալինը սա ասաց, խաբելով: Իհարկե, ողջ ստալինիզմի շրջանում – հետո էլ – զավակներին անարդար կերպով հետապնդում էին լոկ նրա համար, որ հետապնդել էին, անարդար կերպով, իրենց ծնողներին:

Բայց կա մի նույնություն մեր օրերի հետ. չնայած որ այս բառերը պիտի որ իրոք անհերքելի իմաստություն լինեին – սա ասողները կրկին մեզ խաբում են այսօր: Բանն այն է, որ երջանիկ է նա, ում ծնողները գող ու ավազակ չեն եղել. թող հետապնդված լինեն անարդար կերպով: Բայց եթե հայրդ եղել է «լավ մարդ», «հոյակապ անձնավորություն», միայն՝ «իր ընտանիքի համար», ինչպես մեր ցեխավիկները, կոռուպցիոներները, գողականներն են սիրում բնորոշել իրենք իրենց, – բախտդ չի բերել:

Իհարկե, դու կարող էիր կտրվել նրանից, հենց որ հասկացար, ով է նա, – գնալ թափառելու, քո կյանքն ապրելու, առանձին մարդ դառնալու, քո անունը վաստակելու:

Բայց դու դա չես արել. դու օգտվել ես նրա տրամադրած բարիքներից, ընտրել նույն մասնագիտությունը, որը նրան էր բանդիտիզմի որոգայթի մեջ կոկոնել, և գալիս ես անելու այն գործը, որը պիտի քննի նրա արածի անօրինությունը:

Կարո՞ղ ես դու խուսափել շահերի բախումից: Ոչ:

Ինքնասպանվու՞մ է ռեֆորմի նպատակն այս դեպքում. այո:

Իրենց սխա՞լ, խաբվա՞ծ, քցվա՞ծ են զգում բոլոր նրանք, ովքեր պայքարում էին հանուն ռեֆորմի, հակաճառելով հակառակորդների այն դրույթին, որ սա ռեֆորմ չէ, զուտ անձնական հաշվեհարդար. այո:

Ավաղ, сын за отца отвечает, և եթե դու իրոք այլ լցոնման մարդ ես, այլ արժեքների՝ հրաժարվիր, ապրիր քո կյանքը, մի՛ խառնվիր հայրիկիդ ճակատագրին, ո՛չ որպես հեղափոխությունը թաքուն սաբոտաժող, ո՛չ էլ որպես հնարավոր Պավլիկ Մորոզով: Քավի՛ր նրա մեղքը, թեկուզ էզոտերիկ իմաստով՝ լինելով այլ կարգի մարդ: Այդ է քեզ բաժին ընկել:

Ծանր է, գիտեմ: Աստված նրա հետ էլ, քեզ հետ էլ: Դիմանալ է պետք: Իսկ որ այդքան ծանր չլինի՝ բոլոր ծնողներին պատգամ – մի՛ դրեք ձեր զավակներին այդպիսի ընտրությունների առջև:

https://www.facebook.com/gevorg.tergabrielyan/posts/3423953780988930

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում