Այսօր առավոտյան գրոհայինի կողմից սպանվել է Աֆղանստանի Քանդահար քաղաքի ղեկավար Գուլյամ Հայդար Համադին: Այս մասին հաղորդել է տեղական «Սալամ վաթանդար» ռադիոկայանը՝ հղում անելով Քանդահար նահանգի ոստիկանության անվտանգության ուժերի հրամանատար Աբդուլ Ռազակին:
Նրա խոսքերով՝ ահաբեկիչը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք և պայթեցրել ռումբը, որը թաքցված է եղել նրա չալմայի մեջ: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Այլ մանրամաասներ չեն հաղորդվում,- տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը:







































