Անցյալ շաբաթ հակառակորդը թիրախավորել էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածը, սակայն պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում ևս հրաձգային զինատեսակներից պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը՝ հայկական տարբեր դիրքերի ուղղությամբ արձակելով կրակոց:
Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այդ օրերին գտնվում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Նվերը թշնամու նշանառության տակ էկզոտիկ զբաղմունք է գտել, աճեցնում է բանան, կիվի, դեկորատիվ բուսատեսակներ:











































