Երեկ Ալավերդի քաղաքի ավագանու նիստի ավարտին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է իր հրաժարականի դիմումը՝ նշելով, որ անցնում է այլ աշխատանքի. կառավարության առաջիկա՝ հուլիսի 28-ի նիստում Ալավերդու քաղաքապետին կներկայացնեն Լոռում մարզպետի պաշտոնում:
Արթուր Նալբանդյանը նշել է, որ թեև մարզի խնդիրները շատ են, բայց այնուամենայնիվ մարզպետի պաշտոնում Ալավերդու խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում: Իսկ Ալավերդու զարգացմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը կշարունակեն գործընկերները:
Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետի պաշտոնում աշխատում էր ավելի քան 6 տարի:
Արդեն նախկին ամենաերիտասարդ քաղաքապետը այսուհետ կլինի Հայաստանի ամենաերիտասարդ մարզպետը: