Ամերիկացի գիտնականներին հաջողվել է հակամարմինների խառնուրդ ստեղծել, որը չեզոքացնում է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է The Guardian թերթը:
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի մասնագետները հակամարմիններ են հավաքել 40 հիվանդից, որոնց մոտ վարակի ծանր տեսակն է ախտորոշված եղել։ Բացի այդ, նրանք հակամարմիններ են վերցրել ևս 5 հոգուց, որոնք COVID-2019- ի նկատմամբ իմունիտետ են ունեցել։
Ըստ գիտնականների, այս հակամարմիններից 9-ը չեզոքացնում են վիրուսը, և դրանց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ դեղամիջոց ստեղծել՝ COVID-2019- ով վարակումը կանխելու համար: