Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

COVID-19-ի պայմաններում Ադրբեջանի քայլերը արժանի են միջազգային դատապարտման. դեսպան Մինասյան

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել «Defense Romania» գործակալությանը, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ագրեսիային։

Հարց- Հուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները:

Սերգեյ Մինասյան- Հուլիսի  12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես պետական սահմանի մոտ, այնպես էլ Հայաստանի ներսում: Ավելին, հուլիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ գրոհների են ենթարկվել նաև հայկական տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև՝ Բերդ քաղաքը: Պետք է նշել,  որ երկար տարիներ շարունակվող ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի այս ագրեսիան առաջինն էր, որի թիրախը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր (Արցախը), այլ նաև Հայաստանի հետ սահմանը: Տվյալ ռազմական գործողություններում օգտագործվել  է աննախադեպ, զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության սարքավորումներ և ռազմական անձնակազմ:

Սակայն, իր ունակությունների շնորհիվ, հայկական բանակը կարողացել է  հակահարված տալ այս հարձակումներին, որի արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, որոնց  թվում էին նաև մի գեներալ և մի քանի բարձրաստիճան սպաներ, որոնք, որպես արդյունք, չկարողացան ներթափանցել Հայաստան՝ դրսևորելու իրենց ատելությունը խաղաղ բնակչության նկատմամբ:

Հարց- Ո՞րն է Ադրբեջանի այս գործողությունների պատճառը:

Սերգեյ Մինասյան- Ակնհայտ է, որ այս գործողություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր իշխանությունների կողմից տարիներ շարունակ մշակված ատելության քարոզչության հետևանքն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի (Արցախ), Հայաստանի և նույնիսկ ամբողջ հայկական սփյուռքի դեմ:  Հայաստանի դեմ  Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումից  մի քանի օր առաջ, Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններով էր հանդես եկել և սպառնացել ռազմական գործողություններ վերսկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի դեմ` տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին:

Մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան և այս ամենը COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված պայմաններում, ինչի ամենավառ ապացույցը հունիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով գործարանի վրա հարձակումն էր,  որտեղ դիմակներ և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ էին պատրաստվում COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով: Համարում եմ, որ այս փաստերն արժանի են միջազգային հանրության կողմից ամենախիստ դատապարտման:

Հարց – Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքել ստեղծված իրավիճակին:

Սերգեյ Մինասյան- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց միջնորդությամբ է ընթանում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, մի շարք ազդեցիկ երկրներ, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադարի մասին համաձայնագիր կնքել: Փաստացի միայն Թուրքիան է այն եզակի դերակատարների շարքում, որոնք միանգամայն սատարում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և, փաստորեն, Թուրքիան իրականում շարունակում է Հայաստանի դեմ իր իշխանությունների ավանդական  ապակառուցողական դիքորոշումը, որը սկիզբ է առել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից ի վեր: Տվյալ հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է այս հակամարտության հարցում Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացում այն ներգրավելու փորձերի անընդունելիությունը:

Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ շնորհիվ միջազգային հանրության աջակցության՝ հրադադարի մասին պայմանավորվածություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) սահմաննների երկայնքով կվերականգնվեն և կհարգվեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում