Վրաստանի ազգային բանկն այսօր արժութային աճուրդում վաճառել է 40 միլիոն դոլար: Բանկի տվյալներով՝ աճուրդում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 3.0585 լարի:
Սա տարեսկզբից Ազգային բանկի կողմից արտարժույթի իններորդ միջամտությունն է: Արտարժույթի շուկայի կայունացման համար պահուստներից հատկացվել է 269,65 միլիոն դոլար:
2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ազգային բանկի արտարժույթի պահուստները կազմում են 3 միլիարդ 616 միլիոն դոլար: Տարեկան կտրվածքով պահուստները նվազել են 119 միլիոն դոլարով, այս տարվա հունվարի 31-ի համեմատ աճել են 133 միլիոն դոլարով: