Հուլիսի 12-ին կտրուկ սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում. այս լարվածությունը բացահայտեց նաև մի շարք խնդիրներ ներքին «ճակատում»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանն անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին ներքին «ճակատում» բացահայտվեցին շրջանակներ, որոնք պատրաստ են ի վնաս Հայաստանի՝ սպասարկել հակառակորդի ռազմաքաղաքական հետաքրքրություններն ու շահերը, նշեց. «Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց դրանք որևէ կերպ չեն արդարացնում այն, ինչ տեղի է ունենում այս մի բուռ ժողովրդի ներսում, այն էլ օրհասական պահին… Իմ կոչն է նրանց՝ բոլորին. սսկվեք ու քաղաքական շահարկումները դրեք մի կողմ, հայ ժողովուրդն այսօր խնդիրներ ունի լուծելու, լծվեք այդ գործունեությանը, որովհետև այսօր շատ լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած»:
«Ժողովրդավարություն խաղալու ժամանակը չէ, հայտնի ուժերին պետք է վերցնել ու մեկուսացնել»,- ընդգծեց Ավետիս Բերբերյանը:
«Այսօր իրավիճակ է փոխվել, առաջադեմ երազանքների իրականացման ճանապարհին ենք, ցավոտ է ճանապարհը, բայց պետք է կարողանանք անցնել այդ ճանապարհը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է աշխարհին ցույց տալ, որ մեր ժողովուրդը պատրաստ է և պատրաստվում է դիմակայել մարտահրավերներին:
Մանրամասն՝ տեսանյութում: