Նախարարության մոտ ցույց անող, ԲՈւՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ հանդիպման իջավ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Նրանք պայմանավորվեցին խումբ կազմել և նախարարությունում քննարկել իրենց խնդիրը:
Երկու ծնող, երկու դիմորդ բարձրացան և քննարկեցին հարցը։
Հանդիպման ժամանակ փոխնախարարը վերահաստատեց, որ փոփոխությունն այս տարի է կատարվել, որ միայն առաջին հայտն է լինելու գերակա։
«Շուրջ 15.000 դիմորդ մասնակցել է միասնական քննություններին։ Դիմորդը երբ կայքում գրանցվել է, գրել է, որ ծանոթ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել որևէ ԲՈՒՀ, արդեն տեղեկացված է եղել։ Բացի դրանից նախարարը և ԱԺ-ում և ուղիղ միացմամբ տեղեկացրել է կարգի մասին»։