«Առաջին լրատվական»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն մեկ ամիս է բանակցությունների համար պատվիրակություն է ուղարկում բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր «Հանրապետական» կուսակցության կամ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից վերջին երեքուկես տարվա ընթացքում քաղաքական կամ տնտեսական խնդիրներ են ունեցել:
Ռոբերտ Քոչարյանի հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանից իշխանությունից նեղացածների հաշվառում անելն է՝ քաղաքական դաշտում ակտիվանալու դեպքում նրանց հետ ընդհանուր ճակատով հանդես գալու համար: