ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում հայտարարել են, որ TikTok հավելվածը հետևում է Ամերիկայի քաղաքացիներին: Համապատասխան հայտարարությունն արվել է Facebook-ում՝ շտաբի գովազդում:
Գովազդային գրառման մեջ նշվում է, որ TikTok-ը «բռնվել է հանցանքի վրա»:
«TikTok-ը լրտեսում է ձեզ: TikTok- ին բռնել են հանցանքի վրա, երբ այն հետևում էր, թե ինչ կա ձեր հեռախոսի տվյալների փոխանակման բուֆերում», – ասվում է տեքստում:
Բացի այդ, գրառմանը հարցում է ավելացվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի տարածքում պետք է արգելվի հավելվածը: