Thursday, 25 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ

Մեր արտահանողները Food City այլևս չեն մտնի, 15 միլիոնանոց քաղաքում չե՞նք կարող մի 20-30 մեքենա տեղավորել

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում, արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ է մեր բեռնատարների վարորդների հետ։ Վերջին թարմ տեղեկություններով՝ նրանք ամբողջ ապրանքը վաճառել են, որևէ խնդիր չի առաջացել։

Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ այսուհետ որևէ մեքենա, որը Հայաստանից միրգ-բանջարեղեն կարտահանի Ռուսաստան, Food City առևտրի կենտրոն մուտք չի գործի։ «Ոչ մի հայ այնտեղ մուտք չի գործի։ Արդեն բոլորն իմացան, որ դա թուրքի է պատկանում։ Էդ հարցը ոչ էլ պետք է բարձրանա։ Կգնանք ուրիշ տեղ կկանգնենք։ 15 միլիոնանոց քաղաքում մենք չե՞նք կարող մի 20-30 մեքենա տեղավորել։ Մենք ոչ մի ձևով չխեղճացանք։ Մեր ապրանքը նորմալ վաճառվեց, ամեն ինչ նորմալ էր։ Ապրի հայ համայնքը, ապրեն Ռուսաստանում մեր գործարարները։ Մենք դրանով ցույց տվեցինք, որ ուրիշ մարդ  ենք, ուրիշ ազգ ենք։ Իրենք մանր մարդ են։ Մենք դրանից չխեղճացանք»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը, ապա ավելացրեց՝ հարցը լուծվել է ամբողջությամբ, քանի որ խնդիր էր առաջացել միայն Food City առևտրի կենտրոնում կանգնած մեր բեռնատարների մասով, մնացած բոլոր կենտրոններում նորմալ ընդունում են։

Հարցին՝ տարիներ շարունակ այդ առևտրի կենտրոնում ապրանք վաճառող մեր հայրենակիցները չե՞ն իմացել, որ դրա սեփականատերերը ՌԴ-ում բնակվող ադրբեջանցիներ են, Հերբերտ Համբարձումյանը պատասխանեց՝ իրենք չեն խորացել դրա մեջ, իրենց հետաքրքիր չի եղել, թե ովքեր են սեփականատերերը, այդ իսկ պատճառով այդ մասին չեն իմացել։ «Ես որ այդ համակարգի ղեկավարն եմ, նոր իմացա այդ մասին։ Մենք չենք խորացել։ Տեսեք, մեքենան գնում է, այդ խանութում դատարկում, մենք չենք էլ խորացել որտե՞ղ, խանութի անունն ի՞նչ է։ Մենք գիտենք, որ Մոսկվայում դատարկել են ապրանքը։ Հիմա նոր հասկացանք, որ տերը թուրք է։ Մեր ոչ մի ապրանք այլևս այդ առևտրի կենտրոն չի գնալու։ Եթե անգամ ասեն՝ տանում ենք «Ֆուդ Սիթի», կասենք՝ հաջողություն, մենք այնտեղ չենք գնալու։ Այնպես որ, ապրեն  մեր հայ համայնքը, գործարարները, որոնք ամեն ինչ բարձր մակարդակով արեցին, ապրանքը վաճառվեց, ու ոչ ոք ոչ մի խնդիր չունեցավ»,- շեշտեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը։

Ապրանքի գնային տատանումների մասով Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ մեծ կորուստներ չեն եղել։ «Դե հնարավոր է դրսում մի  100 դրամ էժան վաճառած լինեն, բայց դա էական չէ, սարսափելի չէ։ Հայերը ժամանակին եկան, լավ ապրանքը գնեցին, տեսաք, թե ինչ հերթեր էին»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը։

Ի դեպ, նշենք, որ Մոսկվայի իշխանությունները Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել են հայկական ապրանքների շուրջ Food City-ում ծագած խնդիրները: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հավաստիացրել է, որ խնդիրները կարգավորված են։

Բացի դրանից՝ արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել Роктон պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման БММ կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում