Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Միևնույն է` կլինի նոր իրավիճակ

Արտահերթ ընտրությունը Հայաստանում կարծես թե միս ու արյուն է ստանում կամ մոտենում է դրան: Համենայնդեպս նկատելի է, թե ինչպես է այդ գաղափարը ճանապարհ անցնում ներքաղաքական կյանքում, և երբ նայում ենք մեկնակետին, ապա տեսնում ենք, որ ընթացքում շատ դանդաղ և թերևս քիչ նշանակալից թվացող առաջընթացը, այդուհանդերձ, նկատելի է:

Մասնավորապես` դեռևս նախորդ գարնանը, երբ Հայ ազգային կոնգրեսն ի պատասխան ԵԽԽՎ-ի ՀՀ իշխանությանն ուղղված դիմումի` ներկայացնել ռեֆորմների ժամանակացույց, առաջարկում էր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ ընտրություն անցկացնել, այդ գաղափարը այդքան էլ լուրջ չէր ընկալվում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակության մոտ, ու Կոնգրեսն ինքն էլ հայտարարում էր, թե դա ոչ թե պահանջ է, այլ մոտեցում: Հետո արդեն ընթացիկ գարնանը սկսեց ձևավորվել պահանջը, ու թեև այն դեռևս չի հնչել հատու և միարժեք, բայց արդեն իսկ հայտնվել է ներքաղաքական երկխոսության օրակարգում, և անգամ իշխանությունը, որ ընդամենը ամիսներ առաջ մերժում էր հարցի նույնիսկ քննարկումը, այսօր կարծես թե առանց ավելորդ դժկամության անգամ համաձայնում է քննարկել Կոնգրեսի ներկայացրած օրակարգային այդ հարցը` այն ներառելով ներքաղաքական երկխոսության շրջանակում պատվիրակությունների բանակցության օրակարգ:

Եվ երբ, ասենք, նայում ենք իրադարձությունների զարգացմանը նախորդ գարնանից մինչև ներկայիս ամառ, ապա տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել բավական դինամիկ շարժ, թեև որակյալ շարժի առումով դեռևս, իհարկե, կան վերապահումներ: Ի վերջո, որակյալ շարժը պետք է արտահայտվի կյանքի որակի փոփոխությամբ, ինչը սակայն առայժմ տեղի չի ունենում: Եթե վերջին տարվա դինամիկան պահպանվի, թեև դրա հիմնական ընթացքը բաժին է ընկնում տարվա կտրվածքով վերջին երեք-չորս ամիսներին, ապա գուցե նաև մոտ ապագայում մենք ականատես լինենք որակական փոփոխությունների:

Ինչ խոսք, Հայաստանում միանգամայն հիմնավոր կերպով դիտարկվում է նաև իմիտացիոն զարգացումների, մասնավորապես, այսպես ասած, կազմակերպված արտահերթի գաղափարը: Եվ պետք է արձանագրել, որ իրավիճակը դեռևս 50/50 է, և կարող են լինել թե՛ իսկապես լուրջ զարգացումներ, թե՛ ընդամենը իմիտացիոն բնույթ կրող ներկայացում` կողմերի փոխշահավետ պայմանավորվածությամբ:

Բայց, բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունը, այսպես թե այնպես, Հայաստանում որոշակի իրավիճակ է փոխելու և բացելու է ներքաղաքական ու պետական ընթացքի նոր փուլ: Միգուցե դա այն թափը և այն արագությունը չլինի, ինչ ակնկալում է հասարակությունը: Եվ այդ առումով հասարակությունն, անշուշտ, պետք է լինի պահանջատեր և խիստ պահանջատեր: Բայց աներկբա է, որ անգամ այդ, այսպես ասած, կազմակերպված արտահերթի պարագայում մենք գործ ենք ունենալու նոր իրավիճակի, քաղաքական զարգացումների նոր մակարդակի հետ, որոնք իրենց հետ բերելու են նաև նոր իրողություններ, բացելու են գործունեության նոր դաշտ հանրային և քաղաքական կյանքի ակտիվ ու նախանձախնդիր բոլոր սուբյեկտների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում