Վրաստանում, հուլիսի 18-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1018-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի ութ նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 895-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 10-ով։
5627 մարդ գտնվում է կարանտինում, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է 228 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։