Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Ինչու՝ Տավուշում, և ինչու՝ հիմա. Ադրբեջանի «անատոմիան»

Ինչու՝ հիմա, և ինչու՝ Տավուշում: Այդ հարցն է հաճախ հնչում այս օրերին, երբ հայկական բանակը Տավուշում դիմագրավեց ադրբեջանական սադրանքն ու այն վերածեց Բաքվի ռազմական և թերևս ռազմաքաղաքական պարտության: Ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքի գնաց հիմա և ոչ թե Արցախի, այլ Տավուշի ուղղությամբ, որը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է: Այդ հարցի պատասխանը փնտրելը, սակայն, իզուր է: Դրա համար կա՛մ պետք է ունենալ շատ հստակ և կոնկրետ հետախուզական տվյալ, կա՛մ հարցի պատասխանը կլինի զուտ գուշակության կամ ենթադրության դաշտում: Ի վերջո, Բաքուն ամենևին առաջին անգամը չէ, որ հրադադարի խախտման և սադրանքի է գնում Տավուշի սահմանագոտու ուղղությամբ:

Այդ տեսանկյունից դժվար է առանց շատ հստակ տեղեկատվության հասկանալ, թե կոնկրետ ինչ է անցել Ադրբեջանի քաղաքական իշխանության մտքով, կամ ինչ սաբոտաժային դրսևորումներ կարող են եղած լինել այդ իշխանության ներսում, որոնք հանգեցրած կլինեն որևէ ուղղությամբ ռազմական սադրանքի, ինչն էլ հայկական զինուժի հարվածով կբերի պարտության, և այդ պարտությունը Բաքվում կդառնա Ալիևի պարտության պատճառ:

Սրանք հարցեր են կամ հանգամանքներ, որոնք բոլորովին աներևակայելի չեն՝ հաշվի առնելով այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանում մենք բոլորս մեկ անգամ անցել ենք այդպիսի տրամաբանության միջով՝ արցախյան առաջին պատերազմում, երբ հայկական կողմը կարողանում էր շատ հմտորեն ու արդյունավետ օգտագործել Բաքվում ներքաղաքական պայքարն ու ներկլանային հակասություններն ու բախումները:

Իսկ այդ առումով ադրբեջանական պետության և իշխանության կառուցվածքը խոցելի է եղել և լինելու է միշտ, ըստ այդմ՝ հայկական անվտանգության հայեցակարգում կամ ռազմավարության մեջ այն պետք է ունենա առանձնահատուկ դիտարկում՝ անհրաժեշտ պահերը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին օգտագործելու համար: Այն, ինչ հերթական անգամ ըստ էության տեղի ունեցավ Տավուշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում