«Այս հայտարարությունը գնահատում եմ որպես պետական մակարդակով միջազգային ահաբեկչություն, քանի որ այդ հայտարարությունը հնչել է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Կարծում եմ՝ սյս հայտարարությունը պետք է շատ կոշտ գնահատական ստանա միջազգային ատյաններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Մ եծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին։










































