ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մակքարտին խոսել է ռուս ցանցահենների դեմ պայքարի նոր օրինագծի պատրաստման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Մոսկվայի շարունակական չարամիտ գործողությունները` համավարակի նկատմամբ մեր արձագանքը թուլացնելու համար, չպետք է աննկատ մնան», – գրել է քաղաքական գործիչը:
Մաքքարթին հավելել է, որ առաջիկա օրերին նա կներկայացնի ռուս ցանցահենների դեմ ուղղված օրենքի նախագիծը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի հաղորդակցության անվտանգության կենտրոնը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը և բրիտանական կիբերանվտանգության կենտրոնը հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի 2020 թվականին Ռուսաստանը մի քանի հաքերային հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի տարբեր հաստատությունների վրա: