Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ադրբեջանը Վրաստանին քաշում է վտանգավոր ծուղակ

Ադրբեջանը քարոզչական պատերազմի տրամաբանության շրջանակում պարբերաբար հղումներ է անում ՎՈՒԱՄ աջակցությանը: Ինչպես հայտնի է, դա, այսպես ասած, ռազմա-քաղաքական գործակցության նպատակով ստեղծված հետխորհրդային դաշինք է, որ միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը: ՎՈՒԱՄ ստեղծվեց, ըստ էության, ՀԱՊԿ ռուսական նախաձեռնությանն ի հակակշիռ և տևական ժամանակ շատ պասիվ էր, գրեթե չկար: Վերջին տարիներին արվեց աշխուժացման փորձ, թեև ակնառու է, որ կազմակերպությունը խորքային առումով չունի ռազմավարական հենք, քանի որ անդամ պետությունները գտնվում են խիստ տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններում և ռազմավարական նպատակադրումներում: Այլ կերպ ասած, իր բնույթով ՎՈՒԱՄ ոչնչով չի տարբերվում ՀԱՊԿ-ից, բացառությամբ, թերևս, նրա, որ տավուշյան այս իրավիճակում ՎՈՒԱՄ անունից տարածվել են Ադրբեջանին հստակ աջակցող հայտարարություններ: Անդամ երկրները, համենայնդեպս, չեն հերքել դրանք, իսկ այստեղ կա հատկանշական պահ՝ Վրաստանը: Վրաստանը փաստորեն ՎՈՒԱՄ շրջանակում, որքան էլ հայտարարությունները տարածվում են քարտուղարության անունից, ներքաշվում է մի հակահայկական ծուղակ, ինչը բացարձակապես չի բխում Վրաստանի անվտանգության շահից: Թե ինչու է Բաքուն փորձում օգտագործել առիթն ու աշխատել այդ ուղղությամբ, չափազանց պարզ է: Խորքային առումով, առավել չմանրանալու համար ընդամենը նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հաջորդ թիրախը՝ Հայաստանից ու Արցախից հետո, Վրաստանն է: Ավելի շուտ՝ ոչ միայն հաջորդ, այլ զուգահեռ թիրախը: Պարզապես այդ թիրախի ուղղությամբ դեռևս ավելի շուտ կիրառվում է փափուկ ուժ, թեև տեղ-տեղ արդեն նաև կոշտի անցնող:

Հիշենք Դավիթ Գարեջիի համալիրի շուրջ աղմուկը և այն, որ Ադրբեջանը Վրաստանի սահման է մոտեցրել ցամաքային զորքեր, ձևավորել սահմանային զորամասեր: Կտրելով Վրաստանը Հայաստանից, Թուրքիան ու Ադրբեջանը շատ ավելի արդյունավետ կսպասարկեն Վրաստանի հանդեպ իրենց նկրտումները: Հետևաբար՝ Վրաստանի անունից թեկուզ ՎՈՒԱՄ շրջանակում արվող հայտարարությունները ոչ թե հակահայ, այլ հակավրացական հայտարարություններ են, որոնք հարց են առաջացնում՝ Վրաստանում ո՞ւմ է պետք ներքաշվել մի ծուղակ, որտեղ սպառնալիքներ են թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ազգային անվտանգությանը: Դա կարող է պետք լինել միայն վրացական պետության թշնամիներին: Այդ իմաստով, հույժ կարևոր է ներկայիս փուլում հայ-վրացական ինտենսիվ շփումներն ու երկխոսությունը՝ կանխելու համար այն խորամանկ ընթացքը, որով փորձ է արվում թիրախավորել հայ-վրացական անվտանգային բնական շղթան և առաջացնել լարված մթնոլորտ նաև այդ ուղղությամբ: Հայաստանը Վրաստանից որևէ պարագայում չի ակնկալել ու չի ակնկալում որևէ հակաադրբեջանական գործողություն, այլ ընդամենը մի պարզ բան՝ չներգրավվել Ադրբեջանի հակահայկական գործողության մեջ և աշխատել Հայաստանի հետ իր բնական շահի տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում