Google ընկերությունը թողարկել է հիերոգլիֆների Fabricius թարգմանիչը, որը Հին Եգիպտոսի լեզուն վերծանելու համար մեքենայական ուսուցում է օգտագործում, գրում է BBC-ն:
Google-ը հայտարարել է, որ Fabricius-ն առաջին թարգմանիչն է, որը հիերոգլիֆները հասկանալու համար մեքենայական ուսուցում է օգտագործում:
Գործիքը ավելացվել է «Arts & Culture» հավելվածում, որը, ի թիվս այլ բաների, թույլ է տալիս բառերը և էմոջիները թարգմանել հիերոգլիֆների: Մեքենայական ուսուցման տեխնոլոգիան ենթադրում է, որ օգտատերերի թվի աճին զուգահեռ հավելվածն ավելի լավ կաշխատի: