Ֆրանսիան դրական է գնահատել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երեկ արած այն հայտարարությանը, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու համար, որ նա միայն խաղաղ միջոցներ կօգտագործի ապաօկուպացում և միավորում իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Միշել Ալյո-Մարին ակնկալում է պատասխան ժեստ ժնևյան բանակցությունների մյուս մասնակիցներից: Լեհական ռադիոյին տված հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը` Բեռնար Վալերոն, հայտարարել է, որ եթե մի կողմը նման բաց և դրական դիրք է բռնել, ինչը կնպաստի հակամարտության կարգավորմանը, համապատասխանաբար Ռուսաստանը պետք է համարժեք պատասխան տա: