Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը:

Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար և շեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարությունների ճիշտ մոտեցումների արդյունքն է:

«Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը:

«Անշուշտ, սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին: Հայ և իտալացի բժիշկներն այսօր տեսակետներ են փոխանակում: Հուսով եմ, որ կարճաժամկետ այսպիսի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ համագործակցության համար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Իտալացիների խմբի ղեկավարը կիսվել է Հայաստանում ձեռք բերած իր տպավորություններով և ցանկություն հայտնել շարունակական գործունեություն ծավալել հայ բժիշկների հետ` կազմակերպելով փորձի փոխանակման նմանատիպ ծրագրեր:

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նախաձեռնել միջգերատեսչական համագործակցության ծրագրեր, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: Հանդիպման վերջում իտալացի բժիշկներին են հանձնվել փոքրիկ հուշանվերներ և պատվոգրեր` ի նշան Հայաստանին ցուցաբերված աջակցության:

Նախարարի հետ հանդիպման ավարտից հետո կարճատև միջոցառում է տեղի ունեցել Իտալիայից և Գերմանիայից ժամանած բժշկական թիմերի միջև, որին մասնակցել են նաև նախարարության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի և բուժման հարցերը, կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2692899547617824

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում