Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

Հայկական ռազմական և գիտական մտքի հաղթանակը. ևս մի կարևոր բարձունք

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է գիշերը հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Մի քանի այդպիսի սարքեր խոցվել են նաև հուլիսի 14-ի օրվա ընթացքում: Մեր ՀՕՊ ուժերը խոցել են նաև Hermess 900 անօդաչու թռչող հետախուզական սարք, որը ունի բավականին մեծ համարում և տեխնիկական կարողություններ: Այն նախատեսված է այսպես ասած ուղիղ ռեժիմում հետախուզության, նաև հաղորդակցային խափանումներ առաջացնելու, կապ որսալու և այլ այդպիսի գործառույթների համար:

Հայկական ուժերը խոցել են այդ սարքը Հայաստանում արդիականացված ՕՍԱ զենիթահրթիռային համալիրի գործադրմամբ: Ընդ որում, ռազմական մասնագետները արձանագրում են, որ դա իսրայելական արտադրության բարձր համարում ունեցող այդպիսի հետախուզական անօդաչուների խոցման առաջին դեպքն է: Դրան զուգահեռ, պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ, ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան պետհամալսարանում հրամանաշտաբային ֆակուլտետը ղեկավարող Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայկական ուժերը կիրառել են հայկական արտադրության հարվածային անօդաչուներ, և արել են դա բավականին հաջող:

Այդպիսով, Տավուշի սահմանագոտում իրադրությունը լարելու ադրբեջանական փորձին տրված հայկական հակահարվածն ու պատժիչ գործողությունը ըստ էության ոչ միայն հայկական մարտական մտքի, այլ նաև գիտական մտքի հաջողությունն են, ինչը չափազանց կարևոր է ժամանակակից աշխարհում անվտանգային համակարգերի ամրության, կայունության, հեռանկարայնության տեսանկյունից: Հնարավորինս ինքնաբավությունն այդ իմաստով հույժ կարևոր է և Տավուշի սահմանին հայկական ուժերի գործողությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը գտնվում է դեպի անվտանգային ինքնաբավության աստիճանի բարձրացում տանող ճանապարհին: Ասել կուզի, Տավուշում արձանագրվել է ոչ միայն կարևոր ռազմավարական դիրքային բարձունքի, այլև գիտատեխնոլոգիական բարձունքի նվաճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում