Բելառուսում ոստիկանության աշխատակիցները լրատվամիջոցների ավելի քան տասը աշխատակիցների են ձերբակալել՝ հանրապետության մի քանի քաղաքներում չարտոնված փողոցային ցույցերը լուսաբանելու ընթացքում: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Բելառուսի լրագրողների ասոցիացիային:
Ըստ կազմակերպության տեղեկատվության, ձերբակալվածների թվում նաև արտասահմանցի լրագրողներ են եղել:
«Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել են լրագրողները, որոնք ուղիղ հեռարձակում են վարել դեպքի վայրից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրել են ասոցիացիայից՝ լրատվամիջոցների ձերբակալված ներկայացուցիչներին արդեն ազատ են արձակել ՝ առանց արձանագրություններ կազմելու:
Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում բողոքի ինքնաբուխ ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր գրանցել ընդդիմության առաջատար թեկնածուներ Վիկտոր Բաբարիիկոյին և Վալերի Ցեպկալոյին:
Նախագահական ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին, դրանց կմասնակցեն հինգ թեկնածուներ, այդ թվում՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: