Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում Բաքվի հերթական արկածախնդրության վերաբերյալ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական արկածախնդրության վերաբերյալ։ Վերից վար կոռումպացված, բռնապետական ռեժիմի ներսում ներկլանային եւ միջկլանային վերադասավորումներն Ալիեւին դրդում են նմանատիպ սադրանքների, ով ակնհայտորեն անհանգստացած լինելով հասարակական դժգոհությունից՝ սրանով փորձ է կատարում շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը երկրի իրական եւ ահագնացող խնդիրներից՝ տնտեսության անկումից, աղքատության աճից, զանգվածային արտագաղթից, զանգվածային բռնաճնշումներից։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային կառույցները սույն միջադեպը ոչ միայն անարձագանք չեն թողնի, այլև հանդես կգան իրավիճակը նկարագրող համարժեք, անաչառ, անկողմնակալ և հասցեական հայտարարությամբ։

Տեղի ունեցածը եւս մեկ անգամ լուրջ հարցականի տակ է դնում Ալիեւի ռեժիմի՝ բանակցային գործընթացում պատասխանատու գործընկեր լինելու կարողությունը եւ առաջ քաշում Հայաստան-Ադրբեջան սահմանի եւ Արցախ-Ադրբեջան դիմակայության գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման, և հրադադարի ռեժիմի խախտման համար միջազգային պատասխանատվության գործուն մեխանիզմների ներդրման հրամայականը։

Վստահ ենք նաև, որ ինչպես նախկին նմանօրինակ՝ Հայաստանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա կատարված հարձակումների դեպքում, այս միջադեպը ևս ՀԱՊԿ-ի կողմից անարձագանք է մնալու։ ՀԱՊԿ-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր չի կատարում անդամ երկրի՝ Հայաստանի անվտանգության ապահովման իր պայմանագրային պարտավորությունները, երբ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։ Այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը կարելի կլինի արդունավետ համարել միայն, երբ այն, Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգության դեպքում կկատարի մեր երկրի անվտանգության ապահովման իր պայմանագրային պարտավորությունները, իսկ մյուս կողմից՝ կկանխի իր անդամների զենքի վաճառքն Ադրբեջանին։ Ո՛չառաջին, ո՛չ երկրորդ դեպքում ՀԱՊԿ-ն աչքի չի ընկնում իր գործառույթների իրականացմամբ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տևական խաղաղության հասնելու, երբևէռազմական էսկալացիա թույլ չտալու ամենամեծ ռեսուրսն իրականում Հայաստանի ժողովրդավարությունն է, որն անհրաժեշտ արդյունավորման դեպքում կարող է և պետք է դառնա պատերազմի բացառման ամենագործուներաշխիքը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ներկա պայմաններում, մեր երկրի պատասխանատու քաղաքական ուժերը ևսՀայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող նույնիսկ ամենափոքր վտանգի պահին ցուցաբերեն անհրաժեշտ հասունություն և միակամ դիրքորոշում։

Միեւնույն ժամանակ՝ նախաձեռնությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի հրամանատարությանն ու անձնակազմին՝ վստահությամբ ևս մեկ անգամ արձանագրելով մեր բանակի մարտունակության և պաշտպանունակության բարձր մակարդակը։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության արտաքին քաղաքականության և անվտանգությանհարցերի աշխատանքային խումբ:

https://www.facebook.com/hanun.hanrapetutyan/posts/148624586835359

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում