Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

Այսօր ՔՊ-ն նույնքան թույլ է, որքան նախկինում ընդդիմադիր կուսակցություններն էին. չմտածված օպերացիա՝ իշխանության կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

– Պարոն Աբրահամյան, վստահ եմ՝ ծանոթ եք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակված ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, համաձայն որի՝ առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում անցում կատարել ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունների։ Ինչպե՞ս եք գնահատում նման որոշումը, և արդյոք կուսակցական կայացվածության այսպիսի ցածր մակարդակ ունեցող երկրում նման որոշումն ավելի շատ բացասական հետևանքներ չի՞ ունենա։

– Այս փոփոխություններով իշխանությունը, կուսակցականացնելով ՏԻՄ-երը, բարձրացնում է կուսակցությունների դերը տեղական իշխանություններ ձևավորելու հարցում։ Դա շատ երկրներում տարածված պրակտիկա է, կիրառվում է, արտառոց որևէ բան չկա։ Այստեղ արտառոցը կապված է քաղաքական համակարգի վիճակի հետ։ Մենք հիմա ստանդարտ իրավիճակում չենք գտնվում։ Հայաստանում, գոնե վերջին 20 տարիներին, ըստ էության իշխանությունների կողմից կուսակցական համակարգը հետևողականորեն ջարդվել է։ Ինչու։ Որովհետև մենք գործ ունեինք ոչ օրինական, լեգիտիմ իշխանության հետ։ Իշխանության ոչ լեգիտիմությունը հանգեցնում էր մեծ դիմադրության՝ ժողովրդի, քաղաքական ուժերի կողմից։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն այն գլխավոր միավորներն էին, որոնք մոբիլիզացնում էին հասարակական դժգոհությունները, պայքարը։ Հիմա, որպեսզի այդ կազմակերպիչներին շարքից հանեին, իշխանությունները կուսակցությունները ոչնչացնելու հստակ քաղաքականություն էին կիրառում։ Հալածանքներից, բռնաճնշումներից բացի, այստեղ շատ կարևոր գործիք էր դառնում կուսակցությունների սնանկացումը։ Իշխանությունը տոտալ վերահսկողություն էր իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների վրա։ Մինչդեռ իշխանական կուսակցությունները դրանից օգտվում էին բոլ-բոլ, ընդ որում՝ օրենքի կոպտագույն խախտումներով։ Ընդդիմադիր կուսակցությունների անդամներին էին սնանկացնում, ընդդիմադիր կուսակցություններին մեկ լումա նվիրատվություն անող անձին էին հետապնդում։ Տարիների ընթացքում այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ այն ժամանակվա ընդդիմադիր կուսակցությունները հայտնվեցին շատ ծանր ֆինանսական վիճակում։ Դա նաև ունեցավ ոչ միայն ֆինանսական հետևանքներ՝ կառույցներ պահելու խնդիր առաջացավ, միջոցառումներ, քննարկումներ կատարելու և այլն։ Կուսակցությունները բավականին թուլացան։ Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, հնարավորություն ընձեռեց վերջապես, որ կուսակցությունները կարողանան կենսագործվել։ Հայաստանում, ըստ էության, երկու տիպի կուսակցություններ կան՝ օլիգարխիկ և գաղափարական։ Օլիգարխիկ կուսակցությունների մեջքին կանգնած են շատ կոնկրետ անձերի կամ կլանների շահեր հետապնդողներ, որոնք տիրապետում են հսկայական միջոցների։

Հիմա, երբ կուսակցությունների համար բացում ես համայնքային ընտրությունների ճանապարհը, այդ կուսակցությունները պետք է ի վիճակի լինեն լիարժեք մասնակցելու դրան։ Ինչ-որ պահի ՀՀ բոլոր բնակավայրերը կարող են ընդգրկվել։ Կուսակցություններին որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան այս ծանր ժառանգությունից հետո վերականգնվել։ Դրա համար հարկավոր են ֆինանսական միջոցներ։ Պետությունը շատ կարևոր դեր ունի այս հարցում։ Մենք առաջարկել ենք Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով պետականորեն լուծել կուսակցությունների ֆինանսավորման հարցը այնպիսի օրինակներով, որոնք կիրառվում են շատ երկրներում։ Օրինակ՝ Գերմանիայում կուսակցությունները կոնկրետ պետական ֆինանսավորում են ստանում, ու դա կապված չէ ընտրություններում ձեռք բերած ձայների հետ։ ՀՀ-ում ֆինանսավորում են միայն խորհրդարանական ընտրություններում, այն էլ՝ ձայների որոշակի շեմ հաղթահարած կուսակցություններին։ Մենք առաջարկել էինք հանրային ֆինանսավորման գաղափարը, որի էությունը հետևյալն է. արդեն հաշվարկված ու վճարման ենթակա հարկից քաղաքացին, հարկատուն ինքն իր ցանկությամբ որոշ չափ կհատկացներ քաղաքական կուսակցությանը։ Ընդ որում, դա չէր լինի առանձին հարկային պարտավորություն, այլ արդեն գործող հարկերից որոշ սիմվոլիկ մաս։ Այդ պարագայում շատ ավելի դինամիկ պատկեր կձևավորվեր։ Քաղաքացիները կուսակցությունների գործունեությունից կախված կարող էին իրենց որոշումը կայացնել։ Դա լուրջ խթան կդառնար կուսակցական գործունեությունն ակտիվացնելու, կուսակցական համակարգը կայացնելու ուղղությամբ։ Կուսակցությունները պետք է դառնան լրջագույն անալիտիկ կենտրոններ, կադրերի դարբնոց քաղաքական համակարգի համար։ Չէ՞ որ նրանք են ստանձնելու կառավարումը։ Ինչպե՞ս կարելի է թույլ չձևավորված կուսակցություններին վստահել պետական կառավարումը։

– Այս չզարգացած քաղաքական համակարգով գնալ համայնքների կուսակցականացման ինչքանո՞վ է ճիշտ՝ ըստ Ձեզ։

– Կուսակցությունները, այո, պետք է դառնան լուրջ կայացած, ձևավորված կառույցներ, ինքնաբավ՝ ֆինանսավորման առումով, և այդ պարագայում մասնակցեն ամբողջ ընտրական պրոցեսներին։ Հայաստանում մենք գիտենք տեղական առանձնահատկությունները։ Տարիներ շարունակ ընտրյալ մարդիկ են եղել գյուղապետեր, քաղաքապետեր, նրանց համար արտոնություններ են սահմանված եղել, նրանք եղել են կլանների ներկայացուցիչներ կամ ներկայացրել են տեղական ազդեցիկ տոհմեր։ Հիմա այս ընտրակարգով իշխանության մաս կազմելու նրանց միակ հնարավորությունը դառնում է որևէ կուսակցության միանալը։ Նրանք պետք է անդամակցեն որևէ իշխանության, որ կարողանան մասնակցել իշխանության ձևավորմանը։ Հիմա ինչ է տեղի ունենալու։ Տեղական տոհմերի ներկայացուցիչները, կլանները փորձելու են խողովակ գտնել դեպի կուսակցություններ՝ հիմնականում ֆինանսապես ապահովված և իշխանություն ներկայացնող կուսակցություններ։ Հարցն այն չէ, թե տվյալ կուսակցությունը դա թույլ կտա՞, թե՞ ոչ։ Բայց միտումը դա է լինելու։ Հիմա գաղափարական կուսակցությունները կա՛մ պայքարից դուրս կգան, որպեսզի չարատավորվեն, կա՛մ չեն մասնակցի ընտրություններին առհասարակ, քանի դեռ իրենք ֆինանսապես այնքան ինքնաբավ չեն, որ կարողանան իրենց գաղափարներով ու ծրագրերով բջիջներ ստեղծել տարբեր համայնքներում։ Ես ձեզ ասեմ, որ այդ իմաստով Կոնգրեսն անհամեմատ ավելի բարվոք վիճակում է, քան շատ ընդդիմադիր այլ կուսակցություններ։ Բայց այն ժամանակ, երբ Կոնգրեսը բավական հզոր էր, գյուղական համայնքներում կուսակցական էին դառնում շատ գաղափարական, միևնույն ժամանակ անչափ համարձակ մարդիկ, հակառակ պարագայում նրանք այնպիսի հալածանքների կենթարկվեին։ Շատ դեպքերում մարդիկ չէին ուզում ցույց տալ իրենց կուսակցական պատկանելությունը։ Ես կարող եմ ասել, որ այս փոփոխությունը պետք է արվեր վերջին էտապում։ Նախևառաջ պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը, համապետական ընտրություններն ամբողջությամբ պետք է համամասնական դարձվեին։ Համայնքների թե՛ օրենսդրությունում, թե՛ փաստացի գործունեությունում լուրջ փոփոխություններ պետք է մտցվեին։ Նրանց դերը պետք է էապես բարձրացվեր պետական կառավարման կյանքում։ Կուսակցությունների ֆինանսավորման խնդիրը պետք է լուծվեր, հետո նոր արդեն գնային այս փոփոխություններին։

– Պարոն Աբրահամյան, Ձեր խոսքում նշեցիք՝ չի բացառվում, որ տարիներ շարունակ համայնքների կլանային, օլիգարխիկ կառավարում իրականացրած անձինք փորձեն խողովակներ գտնել դեպի իշխանական կուսակցություն։ Այլ հարց է՝ կհաջողե՞ն, թե՞ ոչ։ Հաշվի առնենք նաև, որ մարդկանց թիվն անսահմանափակ չէ, ու բոլորին մերժելով հնարավոր չէ համակարգ պահել։ Եթե այս փոփոխությունների նպատակներից մեկը համայնքներում կլանային և օլիգարխիկ համակարգերի վերացումն է, սակայն չի բացառվում, որ այդ նույն մարդիկ, կուսակցական դառնալով, կրկին կկազմեն իշխանության մաս, այդ դեպքում իմաստը ո՞րն է այս որոշման։ Արդյոք նախագիծը ներկայացնելիս այս ռիսկերը չե՞ն հաշվարկվել, թե՞ իշխանական կուսակցությունը ցանկանում է համայնքներում ևս ունենալ տոտալ վերահսկողություն՝ ի դեմս կուսակցականների։  

– Գիտեք, ես հեռու եմ այն մտքից, որ իշխանությունները կամ կառավարությունն այսպիսի նախաձեռնությամբ սեփական կուսակցությունը համալրելու խնդիր են լուծում։ Հեռու եմ այդ մտքից մեկ պարզ պատճառով՝ իրենք երկու տարի է՝ իշխանություն են, բայց իրենց կուսակցությունը դեռ կուսակցություն չէ։ Մենք չենք կարող ասել, որ այս երկու տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտվեց պետական լծակներից ու համատարած ընդունելություններ արեց, ՀՀԿ-ի պես։ Այդ երևույթը մենք չենք տեսնում։ Այսօր ՔՊ-ն նույնքան թույլ ու անպաշտպան է, որքան նախկինում ընդդիմադիր կուսակցություններն էին։ Դա, իհարկե, խնդիր է։ Պետությունը պետք է քաղաքական կյանքը արմատապես առողջացնելուն ուղղված քայլեր կատարի։ Այս իրավիճակում նման օրենքի ընդունումը, ես կարծում եմ, հերթական անգամ խորապես չմտածված, ոչ համալիր քայլ է։ Փորձ չի արվում խնդիրը բազմակողմանի լուծել։ Այլ մի իդեա կա, որը շատ լավն է, ազնիվ է, եկեք կիրառենք։ Այդպիսի այնքան իդեաներ կարող են լինել։ Դրանք մինչև համակողմանի չվերլուծվեն, առավելություններով ու թերություններով չուսումնասիրվեն, դու կարող ես ամենալավ գաղափարը փչացնել։ Ես հակված եմ մտածելու, որ սա հապճեպ արած, ոչ համալիր մոտեցում է, մեկքայլանի օպերացիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում