Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում ՀԿ-ներին, ինչո՞ւ են դրանք ընկալվում որպես պետական շահերի դեմ գործող կազմակերպություններ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) CRRC-ի հարցման համաձայն՝ հայաստանցիների վստահությունը շարունակում են վայելել բանակն ու եկեղեցին։ Հայաստանցիները չեն վստահում հասարակական կազմակերպություններին։ Հարցվածների ընդամենը 26 տոկոսն է վստահություն հայտնել ՀԿ-ների նկատմամբ։ Դատական համակարգի նկատմամբ հարցվածների 22 տոկոսն է վստահություն հայտնել։ Հարցումն անցկացվել է փետրվարի 21-ից մարտի 15-ը։ Այն, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ ցածր մակարդակի վրա է, զարմանալի չէ։ Բայց, օրինակ, հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդամենը 26 տոկոս վստահությունը լուրջ ահազանգ պետք է լինի քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Ինչո՞ւ Հայաստանում մարդիկ չեն վստահում ՀԿ-ներին։ Այս հարցի պատասխանը բազմաշերտ է՝ կապված թե՛ ՀԿ-ների գործունեության, թե՛ նրանց նկատմամբ տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության ու պրոպագանդայի հետ։

«Առաջին լրատվական»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ։ 

– Պարոն Վարդանյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ հայաստանցիները չեն վստահում հասարակական կազմակերպություններին։ Արդյոք այդ պատճառների մեջ մտնո՞ւմ է այն հանգամանքը, որ շատերը հասարակական կազմակերպություն ասելով հասկանում են գրանտակեր, Հայաստանի պետական շահերի դեմ գործող, սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպան, այլասերության քարոզ կատարող կազմակերպություններ։ Գուցե ձևակերպումը փոքր-ինչ կոշտ է, բայց, այնուամենայնիվ, հասարակության շրջանում նման ընկալումներ կան։

– Իրական պատճառը տարիներ շարունակ հասարակական դաշտի դեմ իրականացվող քարոզչությունն է։ Նախկին իշխանությունների օրոք դա արվում էր, որպեսզի Հայաստանում չզարգանա քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարական  այլ արժեքները հասարակության համար գերիշխող չլինեն։ Այդ քարոզչությունը բնականաբար որոշ չափով ազդել է հանրային գիտակցության վրա։ Չէր կարող ազդեցություն չունենալ։ Հասարակական կազմակերպություններն էլ շատ ժամանակ չեն կարողանում ճիշտ PR իրականացնել։ Նույն Սորոսի հիմնադրամը բազմաթիվ լավ գործեր է անում, բայց տեսնում եք, թե ինչ արշավ է տարվում դրա դեմ։ Իրենք էլ չեն կարողանում հանրամատչելի բացատրել, թե ինչպիսի գործեր են իրենք անում, ու ավելի շատ բացասական երանգներով են դրանք ասոցացվում հասարակության շրջանում։

– Ի՞նչ պետք է անեն հասարակական կազմակերպությունները, որ տարիներ շարունակ տարված քարոզչության հետևանքով առաջացած բացասական նկարագիրը փոխեն։

– Պետք է ճիշտ աշխատեն հասարակության հետ, ճիշտ PR անեն, բացատրեն իրենց անելիքները։ Շատ հաճախ մեզ մոտ ես նկատել եմ, որ հակաքարոզչություն է արվում ՀԿ-ների դեմ, իսկ այդ կազմակերպությունները ընտրում են լռելու ճանապարհը։ Ես կարծում եմ՝ դա սխալ է։ Պետք է տարբեր միջոցներով, լրատվական դաշտի հետ աշխատելով ճիշտ բացատրեն իրենց անելիքները, տարվող աշխատանքները։ Ես գիտեմ դեպքեր, երբ հասարակական կազմակերպությունը մարզերում դրական գործ է արել, բայց տվյալ համայնքների բնակիչներին թվացել է, թե դա համայնքի ղեկավարների արածն է, գյուղապետերին էին փառաբանում։ Բացի դրանից, ես կարծում եմ՝ նաև պետականորեն սխալ մոտեցում կա ՀԿ-ների աշխատանքի հարցում։ Դեռևս դպրոցական տարիքից սկսած՝ աշակերտները պետք է ընդգրկվեն տարբեր հասարակական կազմակերպություններում, փորձեն տարբեր ծրագրերի մեջ ներառվելով դառնալ կամավորներ, ինչը մի քանի հարց կլուծի։ Նախ՝ նրանք կսոցիալիզացվեն քաղաքական դաշտում, հանրային դաշտում, կդառնան երկրի քաղաքացի՝ բառի լավ իմաստով, այդպիսով նաև հասարակական դաշտը կզարգանա։ Ցավոք, պետությունն այս հարցում տարիներ շարունակ այլ քաղաքականություն է որդեգրել։ Ստեղծվել են իշխանական կամ պետական ՀԿ-ներ՝ GONGO-ներ, որոնց նպատակն էր կեղծ ռազմահայրենասիրական քարոզչության միջոցով վարկաբեկել իրական հասարակական դաշտը։ Դրանք տարիներ շարունակ ֆինանսավորում են ստացել, որոնք կազմակերպել են բազեներ և այլն։ Հասարակության մի մասը հենց այդ պատճառով է բացասաբար վերաբերվում հասարակական կազմակերպություններին։ Սա ոչ միայն ամբողջ հասարակական դաշտի, այլև պետության խնդիրն է։ Պետությունը ևս այստեղ անելիք ունի։ Մեծ հաշվով, սա բոլորիս խնդիրն է, բացի հասարակության այն փոքր հատվածից, որոնք գործում են ՀԿ-ների դեմ, ու իմ խորին համոզմամբ՝ նրանց մեծ մասը դրսի պատվերով է գործում։

– Կարո՞ղ ենք փաստել, որ տարիներ շարունակ Հայաստանում նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ արվել է հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը նսեմացնելու ուղղությամբ։

– Այո, միանշանակ։ Գուցե դա նախկին իշխանություններից էլ չի եկել, այլ ռուսական ԿԳԲ-ից, որի գործելաոճն է դա։ Ռուսաստանում շատ տարածված է եղել, այնտեղ գրեթե վերացրին հասարակական դաշտը։ Այստեղ էլ այդպիսի բացասական քարոզչություն տարվել է։ Նույն գրանտակեր բառը ստացել է բացասական իմաստ։ Այդ նույն կազմակերպությունները, որոնց աշխատանքում ոչ մի հանցավոր բան չկա, աշխատում են ՀՀ օրենսդրության համապատասխան, հասարակության որոշ մասի մեջ ասոցացվում են պետության դեմ գործելու հետ։

– Իսկ մի՞թե չկան այնպիսի կազմակերպություններ, որոնք գործում են ՀՀ պետական շահի դեմ։

– Իհարկե, կան կազմակերպություններ, որոնց իրականացրած ծրագրերն ինձ համար առնվազն անհասկանալի են։ Բայց եթե կշեռքի մի նժարին դնում ենք դաշտում գործող ընդհանուր կազմակերպությունների գործունեությունն ու առանձին այդ մի քանի կազմակերպությունների, որոնք այդքան էլ արդյունավետ չեն գործում, ապա ծանրությունն ավելի շատ արդյունավետ գործող ՀԿ-ների օգտին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում