Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչն է մղել ԲՀԿ նախագահին մեղմացման

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարածել է նոր հայտարարություն, որում, սակայն, խոսք չկա «հակառուսական ալիքին» դիմագրավելու մասին: Միաժամանակ, ԲՀԿ նախագահը չի խոսում նաև կառավարության հրաժարականի մասին, որը պահանջել էր հունիսի հայտնի ելույթում: ԲՀԿ նախագահի հայտարարությունը կրկնում է նրա գնահատականները սոցիալական ծանր վիճակի վերաբերյալ, որ, նրա կարծիքով, սպասում է Հայաստանին: Բայց Ծառուկյանը չի խոսում նաև սովի մասին, թե՝ «երեք ամիս անց լինելու է սով»:

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ ԲՀԿ նախագահի հայտարարությունը անհամեմատ ավելի մեղմ տոնայնության մեջ է, քան նրա և կուսակիցների հռետորաբանությունը այն օրերին, երբ սկսվեց ԱԱԾ գործողությունը: Տոնայնության մեղմացումը դրվա՞գ է, թե՞ պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը չընկրկեց կոշտ տոնայնության դեմ և հակադարձեց ոչ պակաս կոշտությամբ: Կապ ունի՞ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն օրերս Վերաքննիչ դատարանում կայացված որոշման հետ, որով նրա խափանման միջոցի հարցը վերադարձվեց Ընդհանուր իրավասության դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչն էլ դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչում և ստացել բավարարում, իհարկե մասամբ: Այսինքն՝ գործը վերադարձվել է Ընդհանուր իրավասության դատարան նորից քննելու:

Դրանից հետո տարածվում է ԲՀԿ նախագահի հայտարարությունը՝ շեշտադրումների բավականին նկատելի մեղմացումով: Դա պայմանավորված է մտավախությամբ, որ Ընդհանուր իրավասության դատարանում կարող է կայացվել որոշում կալանքի մասի՞ն: Մյուս կողմից՝ եթե Ծառուկյանը ունենար կալանքի հետ կապված մտավախություն, այդ դեպքում պետք է կոշտ և խիստ հռետորաբանությունից զերծ մնար նաև մինչ այդ, դեռևս առաջին քննությանն ընդառաջ: Թեև հնարավոր է նա ակնկալում էր իշխանության կարկամ արձագանք, իսկ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումն էլ առավել ևս դիտարկեց որպես իշխանության նահանջ կամ թուլություն: Հետագայում, սակայն, Նիկոլ Փաշինյանի կոշտությունը ԲՀԿ նախագահին ստիպեց փոխել որոշումը:

Իսկ կարո՞ղ էր դեր ունենալ նաև այն, որ Մոսկվայից բավարար արձագանքի չի արժանացել «հակառուսականության ալիքի» դեմ պայքարի նրա հայտարարությունը՝ այն բանից հետո, երբ այնտեղ էլ արձանագրել են, թե հանրային ինչպիսի բացասական արձագանքի է արժանացել այդ հայտարարությունը Հայաստանում, ըստ այդմ՝ ինչպիսի ռիսկ կարող է պարունակել շարունակությունը: Դրան զուգահեռ, հատկանշական է, որ Ծառուկյանի այդ հայտարարությունը չարժանացավ ԱԱԾ զարգացումներից նրա կողքին կանգնած գործընկերների՝ ՀՅԴ-ի և Արթուր Վանեցյանի հավանությանը:

Գործընթացներն անշուշտ ունեն բավականին շատ շերտեր, և ըստ ամենայնի գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի գործոնների համախառն ազդեցության հետ, որոնց թվում գուցե պետք չէ հաշվից դուրս հանել նաև անցնող օրերին հրապարակված սոցհարցման տվյալը, ըստ որի՝ Փաշինյանը վայելում է հանրության ավելի քան 80 տոկոսի աջակցությունն ու վստահությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում