ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի հայրենակիցներ,
Հուլիսի 15-ից սկսվում է Ազգային ժողովի պատգամավորների արձակուրդը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, արձակուրդիս ամբողջ ընթացքում այցելելու եմ Հայաստանի մարզեր՝ ծանոթանալու մեր ազգաբնակչության հանապազօրյա խնդիրներին։
Հանուն հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամների հետ այցելելու ենք երկրի տարբեր հատվածներ՝ գյուղական, ավանային և քաղաքային բնակավայրեր, գույքագրելու ենք մեր հայրենակիցների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր ենք ձեռնարկելու։
Խնդրում եմ նշել, որտե՞ղ, ո՞ր բնակավայրում և ինչ խնդիրների շուրջ կցանկանաք հանդիպել մեր նախաձեռնության անդամների և ինձ հետ։
Շնորհակալություն։
https://www.facebook.com/babajanyana/posts/3441852785845424