Չինական Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել և եկել են այն եզրահանգման, որ նրանք, ովքեր նոր տեսակի կորոնավիրուսային վարակ են ունեցել, իմունային համակարգում երկարատև խաթարումներ են ունենում:
Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են medRxiv կայքում:
Նշվում է, որ նրանք ուսումնասիրել են տարբեր տարիքի և սեռի 55 հիվանդների առողջական վիճակը, ովքեր ունեցել են COVID-19: Գիտնականները պարզել են, որ նվազել է լիմֆոցիտների մակարդակը, որոնք պատասխանատու են իմունիտետի համար: Միևնույն ժամանակ, լիմֆոցիտները չեն վերականգնվել նույնիսկ ապաքինվելուց 11 շաբաթ անց:
Հրատարակության հեղինակները կարծում են, որ SARS-CoV-2 վիրուսն ուժեղ ազդեցություն ունի արյան բջիջների և հավանական իմունային խանգարումների վրա:
Ըստ «Իզվեստիա» թերթի, Ռուսաստանի գիտնականները նույնպես հաստատում են, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է հանգեցնել լիմֆոցիտների նվազմանը: