Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը այցելել է գրանցման գրասենյակ և գրանցվել ընտրողների ցուցակներում: Իր Twitter-ում նա տեսանյութ է հրապարակել, որում բացատրել է իր այցի նպատակը:
«Ես ուզում եմ բոլորին ցույց տալ, թե որքան հեշտ է քվեարկելը»,-ասել է երգիչը:
Մի քանի օր առաջ Քանյե Ուեսթը Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մտադիր է 2020 թվականին որպես անկախ թեկնածու ներկայացնել իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: