Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է բելառուսների նկատմամբ ուկրաինացիների և ռուսների նախանձի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա կարծիքով, դրա պատճառն այն է, որ Բելառուսի քաղաքացիներն ապրում են «ապահով, հանգիստ երկրում»:
Նա նաև ընդգծել է, որ մասնակցել է նախագահական ընտրարշավին, քանի որ «իր կյանքի լավագույն տարիները» նվիրել է երկրի կառուցմանը: Պետության ղեկավարը հավելել է, որ բելառուսները կարող են «օրվա ցանկացած ժամի դուրս գալ և հանգիստ լինել»:
«Այլ երկրներից մարդիկ նախանձում են մեզ. մեր եղբայրները՝ ռուսներն ու ուկրաինացիները», – ասել է Լուկաշենկոն:
Բացի այդ, նախագահը կարծիք է հայտնել, որ ոչ բոլոր բելառուսներն են հասկանում «ինչպես է դա ստացվել», սակայն, միևնույն ժամանակ, բնակչության մեծամասնությունը «ճիշտ է գնահատում երկրում ստեղծված իրավիճակը»: